Ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք է գրանցվել
Ընտրակաշառք բաժանելը համարվում է վարչական ռեսուրսի չարաշահում, եթե ապացուցվի որ դա բյուջեի թալանի արդյունքում է եղել։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա նշեց նաեւ, որ վարչական ռեսուրսների օգտագործումը և չարաշահումը չպետք է շփոթել, չարաշահումների դեպքում ազդեցություն է լինում ընտրությունների վրա։ Բանախոսը ներկայացրեց «2017թ. ընտրությունների վարչական […]





































