26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու կայունությունը. ոստիկանապետը քվեարկեց

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին։  Ոստիկանապետի տրամադրությունն այսօր բարձր էր:
Ընտրելուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, նա ասաց, որ սովորություն է դարձել ընտրատեղամասի առաջին ընտրողը լինելու հանգամանքը՝ ավելացնելով, որ քվեարկել է հանուն կայունության։ Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ոստիկանապետն ինչպե՞ս է վերաբերում ընդդիմադիր գործիչների այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ի շտաբերի մոտ հարկավոր է ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ոստիկանապետը նշեց. «Բոլոր շտաբերին էլ մենք ուշադիր ենք՝ սկսած «Հանրապետականից», վերջացրած՝ «Ծիրան»-ից, ո՞նց էր…. Հա, «Երկիր ծիրանիից»:

Զրույցի վերջում ոստիկանապետը հաջողություն մաղթեց լրագրողներին, ավելացնելով. «Աստված օգնական բոլորիդ»։

 

18470809_1372489079501907_1210173474_n

18470709_1372490122835136_290043032_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ