26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանն ընտրում է. ի՞նչ ունենք

2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի  քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հավաքեց ձայների կեսից ավելին` 235 512 ձայն, որն ընտրողների ձայների  55.89 տոկոսն էր։

Ավագանու մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվեցին  հետևյալ կերպ`

ԲՀԿ – 97 189 ձայն` 23.07%

«Բարև Երևան» – 35 732 ձայն` 8.48%

«Հայ Ազգային Կոնգրեսը» – 18 499 ձայն, 4.39%

ՀՅԴ – 15 999` 3.80%

«Օրինաց Երկիրը» – 15 733 ձայն` 3.73%

«Առաքելություն»- 2692 ձայն` 0.64% :

Այս անգամ  ընտրապայքարի մեծ մտած ուժերի քանակը նկատելիորեն քիչ է՝ ՀՀԿ, «Ելք», «Երկիր ծիրանի»-ն, որի առաջնորդն, ինչպես հայտնի է նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանն է: Ստացվում  է ՝ նախորդ անգամ ընտրապայքարների մեջ մտած քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է, որ այսօր էլ է ընտրապայքարի մեջ: Մյուս երկու քաղաքական ուժերը՝ «Ելք»-ը և «Երկիր ծիրանին»  ձևավորվեցին վերջին շրջանում, բայց, այդուհանդերձ,  տվյալ քաղաքական ուժերի առաջնորդները վստահ են՝ ժողովուրդն իրենց ճանաչում  և վստահում է, ուստի ճիշտ ընտրություն կանի: Ինչևէ… ասվածը  համապատասխանո՞ւմ է իրականությանը. այս հարցի պատասխանը կտա  ընտրությունների արդյունքը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ