17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացառված չէ, որ ընթացիկ տարում ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի շփման գծում. բրիտանացի փորձագետ

Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դը Վաալն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ Ադրբեջանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ սա բաց հասարակություն չէ: Իհարկե, ըստ նրա, ակնհայտ է, որ մարդիկ իրենց տներում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում, որ իրենց որդիները սպանվեն ռազմադաշտում: «Այսօր հայ ու ադրբեջանցի հասարակությունները հիասթափություն են ապրել այդ […]

Նիկո՞լ ․․․

Նիկո՞լ Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սևեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ: Ընտրարշավին ոչ իրեն, ոչ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել՝ չեզոք-ուշադիր հետևել ենք: Մեկ էլ երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը […]

Ղարաբաղյան կոնֆլիկտը հավի ու հավկիթի պատմությունն է հիշեցնում

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բանակցային պրոցեսին նոր թափ հաղորդել, այդ բանակցություններին և գործընթացների համար պետք է հենքեր ստեղծել հետագայի համար: Այսօր տեսնում ենք, որ հայրենասիրական մոտեցումները խորանում և արմատանում են երկու կողմից, և հետագայում, կարծում եմ, եթե զիջումների խնդիր լինի, ավելի դժվար կլինի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի […]

«Զարմանալի է այն քաղաքական գործիչների կարծիքը, որ 2008-ին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: «Արցախի հարցում փոխզիջումներ պե՞տք են, իհարկե»,-ասաց նա։ Սակայն փոխզիջումների մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների։ «Առաջին նախագահի կարծիքը, կարծում եմ, 1990-ականներից հետո չի էլ փոխվել, ինձ համար, գոնե, զարմանալի է այն […]

Խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը (տեսանյութ)

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք ցանկանում ենք խաղաղություն, […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորեց Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց ԺՀՄԻԳ-ի կողմից […]

«Բա մեզ ընտրակաշառք չեք տալո՞ւ» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ զրույցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը շեշտեց՝ մարդու իրավունքները չպետք է քաղաքականացնել: «Հակատակ դեպքում հասարակությունից ձայն փախցնելով ենք զբաղված լինելու։ Օրինակ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ որեւէ մեկը մեզ չի մոտեցել, ասել բա մեզ ընտրակաշառք չեք տալո՞ւ: Մենք պետք է կրթենք մարդկանց», – նշեց բանախոսը:  Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=ehcZ4g8ryLo

Դաշնակցությունն ընտրել է «զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ: ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ Հայաստանի զարգացումն ու գոյատեւումը պայմանավորված է հենց […]

Փոխհրաձգությունները սահմանին կլինեն ավելի մահացու․ քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հաջողություն ունեցավ, իսկ հայկական կողմից մոտ պարզվեց, թե ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել կոռուպցիան հենց ազգային անվտանգության առումով: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկման ժամանակ: «Չնայած ռազմական գործողությունների վերսկսման աճող վտանգին, այս անգամ ամեն ինչ կլինի այլ: Ցանկացած ռազմական գործողությունների […]

«Այդպիսի մանկավարժները չեն կարող երեխայի մեջ բարձր իրավագիտակցություն ձևավորել» /տեսանյութ/

«Մեր սահմանամերձ գյուղերի կամ թեկուզ քաղաքի երեխաները հավասար կերպով չեն օգտվում կրթություն ստանալու իրավունքից: Սա անհավասար պայմաններ է ստեղծում երեխայի համար, թեև սիրուն օրենքներ ունենք», – այսօր լրագրողների հետ  հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Անահիտ Բախշյանը: Վերջինս շեշտեց՝ դպրոցը կուսակցականացել չի կարելի, իսկ վերջին օերին ԶԼՄ-ներում  հրապարակված հայտարարություններն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված