05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Henaran.am-ի տեղեկություններով` երկրորդ նախագահը Հայաստանում է, սակայն Երևանում չի գտնվում այսօր, պատճառը դա է: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը չքվեարկեց նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Այն ժամանակ երկրորդ նախագահը բացակայում էր երկրից: Կարծես թե, նա քաղաքական գործընթացներին ակտիվ և նույնիսկ քաղաքացիական մասնակցություն էլ չի ունենում:

Այսօր` մայիսի 14-ին, Երևանում ընթանում են ավագանու ընտրություններ: Մասնակցում են Հայաստանի հանրապետական, «Երկիր Ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը:

Նկատենք, որ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քվեարկության մասին տեղեկություն չկա: Կուսակցության խոսնակի հետ հնարավոր չի կապվել: ՀԱԿ-ը չի մասնակցում ավագանու ընտրություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ