17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածքների վերադարձ` ինչի դիմաց. 168 Ժամ

Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ […]

Ջնդին` վարչապետին. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերում դիմավորել է քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Հանդիպումներից մեկը եղել է մարտի 25-ին Ալագյազ համայնքում, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված է եզդիներով: Կարեն Կարապետյանի այցից առաջ Ջնդի Ամարյանն է նախ եկել գյուղ, հանդիպումներ ունեցել այդ եւ հարակից գյուղերի գյուղապետերի հետ, որից հետո դիմավորել է Կարեն Կարապետյանին: […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի. Ժամանակ

Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի և «Ծառուկյանե դաշինքի, այսպես ասած, համոզիչ առավելությամբ հաղթանակին գործնականում չի կասկածում երևի թե ոչ ոք: Թերևս, կասկածի ենթակա չէ և այն, որ դասավորությամբ առաջինը կլինի ՀՀԿ-ն: Ինտրիգը շարունակում է լինել այն՝ արդյոք ՀՀԿ-ն կվերցնի՞ մեծամասնությունը միաձայն կազմելու հնարավորություն տվող տոկոս, թե՞ առանց կոալիցիայի այդ մեծամասնությունը կդառնա անհնարին: Եվ ո՞ւմ հետ այդ դեպքում […]

Սամվել Բաբայանը մի պայմանով ազատ կարձակվի. Ժամանակ

2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։ Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել […]

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է վարել. Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց: ՊԲ […]

Սերժ Սարգսյանը գնում է գունավոր իշխանափոխության. Առավոտ

Մայդանե պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի։ Եթե ժողովուրդը մերժում է իշխանությունը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, ու ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիրե,-երեկ անդրադառնալով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյանե դաշինքի հասցեին հնչող կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «Մայդանե կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Ինչ վերաբերում […]

Քայքայիչ

Եվրոպական գրեթե բոլոր երկրներում քաղաքական համակարգի հիմքերը քայքայող երկու երևույթ է գլուխ բարձրացնում` պոպուլիզմն ու ծայրահեղականությունը։ Այսօր գրեթե բոլոր եվրոպական առաջնորդներն իրենց խոսքում նշում էին, որ մարդկանց առօրյա խնդիրների, մտահոգություննների և հոգսերի շահարկումները, բարդ իրավիճակներին պարզունակ լուծումներ քարոզելը, անհանդուրժողականությունը վտանգում են ժողովրդավարության գոյությունը, ներառականությունն ու համերաշխությունը։ Եվ եթե այս վտանգները սպառնում են կայացած եվրոպական հասարակություններին, […]

Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը

Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված իր զորքերը տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը կառավարությանն է ուղղել մի հարցում, որով փորձել է պարզել, թե հատկապես ուր կարող են տեղափոխվել գերմանական զորքերը: Գերմանիայի կառավարության պատասխանում նշվել է, որ որպես Ինջիրլիքի այլընտրանք կարող են ծառայել  Հորդանանում, […]

«Կներեք, արդեն ազնիվ չէ»

«Ազատ դեմոկրատների» ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ իրենց տեսակետն արմատապես տարբերվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետից: «Մենք ասում ենք, որ խնդիրը պետք  է լուծվի փաթեթային սկզբունքով, մենք ասում ենք, որ տարածքային  և փախստականների ճշգրտման հարցերը պիտի լուծվեն սիմետրիկության սկզբունքով և որի առանցքային խնդիրը ԼՂՀ-ի […]

Ադրբեջանը կօգտվի՞ /տեսանյութ/

«Գաղտնիք չէ, որ թշնամի Ադրբեջանը, ինչու չէ նաև Թուրքիան, ամեն վայրկյան իրենց զգոնությամբ` սպասում են, որ Հայաստանում ներքաղաքական լարվածություն նկատվի և իրենք օգտվեն առիթից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական պրոցեսների ընթացքում` սահմանային լարվածությանը,  ասաց ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը: «Տվյալ պարագայում կա այդ վախը, այդ վտանգը,և սա բացառելը  կլինի առնվազն հեքիաթների գրկում հայտվնել: Ուստի այս հանգամանքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված