27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետրոսից հասավ Տարոնին

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Ավան վարչական շրջանում՝ Տարոն Մարգարյանի շտաբում: Զարուհի Փոստանջյանը նշել է՝ ահազանգ է ստացել, որ  շտաբում ցուցակներով երեկ երեկոյան գումար է բաժանվել, իսկ այսօր շտաբի աշխատակիցները հսկում են, թե ով է մասնակցել ընտրություններին:

«Դարակում պահված են ընտրակեղծարարության փաստեր: Մտանք շտաբ, մի կին էր այստեղ նստած, անմիջապես փասատթղթերը պահեց: Այս մարդը հարձակվեց մեզ վրա, փորձում էր փաստաթղթերը տանել, հիմա դրանք դարակում են: Բացեք դարակը, մենք այստեղից չենք գնա»,-  ասաց Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը նշեց՝ շտաբի աշխատակիցներից մեկը հրել է իրեն ու իր երեխային:  Շտաբի  աշխատակիցն  իր հերթին արձագանքեց՝ խոսքն ուղղելով Փոստանջյանին.  «Եվ իմ հագուստը պատռեց, իմ բաժակը կոտրեց, թո՛ղ սատկի: Ինչի՞ չես սատկում»: 

Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ թող ընտրակեղծարարները սատկեն, ապա ավելացրեց «Թո՛ղ Տարոն Մարգարյանը սատկի»:

ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Ջավադյանը բորբոքվեց. «Հերի՛ք ա անիծեք»:

Հիշեցնենք՝ նախօրեին Փոստանջյանը «պուտանկա» էր անվանել հաղորդավար Պոտրոս Ղազարյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ