17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կոալիցիա են կազմել այս հարցի շուրջ. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր նախկին ուժի՝ ՀԱԿ-ի մոտեցումները ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ: «Ինքն ասում է, որ Ղարաղբաի հարցը երբեք չի ստանալու այնպիսի լուծում, որ մեզ համար ընդունելի է, եթե ինքն այդպես է մեկնաբանում, ես էլ այդպես եմ մեկնաբանում, բոլորը խոսում են տարբերակի մասին, ո՞րն է դա»,-այսօր լրագրողների հետ […]

«Շանգրի Լա»-ում են դժբախտացել /տեսանյութ/

«Ես սկզբում  դեմ էի սահմանադրական փոփոխություններին ու ԸՕ-ի փոփոխությանը, բայց հետագայում  դրական երևույթներ նկատեցի: ՀՀ-ում չկան կայացած կուսակցություններ: Այս նոր օրնսգիրքը ցույց տվեց՝ ամեն  կուսակցությունում կա ղեկավար մարմին, որը երկար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվում: Իսկ երբ ռեյտինգային թեկնածուներ պիտի առաջադրվեին, կային բազմաթիվ կուսակցություններ, որոնք մարզերում չունեին թեկնածուներ՝ առաջադրեու համար» – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ […]

ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»: Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց: Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն […]

Լավ լուր բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանձնարարական տվեց՝ բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությանը առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ և այդ   ուսումնասիրությունների արդյունքում առկա են հիմնավոր բողոքներ մարզերում  բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից ֆինանսական վիճակի վերաբերյալ: «Հաշվի առնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը երիտասարդ […]

Վարչապետը կսպասի առաջարկությունների

Այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետը հանձնարարականներ հնչեցրեց: Նա նշեց, որ Կապի, տրանսպրոտի և ՏՏ նախարարն իրեն զեկուցել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին, ըստ որի ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ: Վարչապետը Տրանսպորտի նախարարին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարություն […]

Երեք ամիս ժամանակ. վարչապետը` Արփինե Հովհաննիսյանին

«Բազմաթիվ տեղեր սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մեր առջև հարցեր են բարձրացրել»,-այս մասին այսօր՝ մարտի 30-ին Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը ընդգծեց, որ այս մասին Կառավարությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել, ինչպես նաև մարզային այցելությունների ժամանակ են բողոքներ արձանագրվել, որոնք վերաբերվում են Կառավարիչների ոտ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության գործընթացի ժամկետները արհեստականորեն երկարացնելուն […]

Գլադիատորական պայքար

Նայած անակնկալ ասելով ինչ ենք հասկանում, եթե անակնկալ ասելով հասկանում ենք, որ ՀՀԿ-ը կարող է չհավաքի 50 և ավելի տոկոս, հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դրանից հետո ինչ զարգացումներ կլինեն, դա մեկ, և երկրորդ արդյոք այդ բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք ժխտում էին հավանականությունը «Հանրապետականի» հետ կոալիցիա ձևավորելու, հավատարիմ կմնան իրենց […]

Ում համար է Երեւան ժամանել Սերժ Թանկյանը /տեսանյութ/

Նախօրեին երեկոյան Հայաստան է ժամանել հանրահայտ System of a Down ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը։ Նրա հետ միասին Հայաստան է եկել նաեւ ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։ Նրանք պատրաստվում են որպես անկախ դիտորդներ վերահսկել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել էր կայքը, որի միջոցով մարդիկ կարող են գրանցվել և […]

Դանիել Իոաննիսյանը գնալու է մինչև Եվրոպական դատարան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իր և իր ընտանիքի անձնական կյանքին վերաբերող տվյալների արտահոսքը կազմակերպած իրավապահներին, ինչպես նաև «Իրավունք» թերթի հրապարակման հեղինակներին: Այս հարցով նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայն հավաքելու վերաբերյալ հրապարակումից հետո «Իրավունք» թերթը հրապարակել է մանրամասներ Իոաննիսյանի […]

«Հետընտրական խժդժությունների համար հիմքեր չեմ տեսնում»

«Քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է, և այն աստիճանաբար քաղաքական է դառնում: Սկզբնական շրջանում հանրությունը մի փոքր ադապտացված չէր, որոշակի դժվարություններ կային՝ նոր մոդելի հետ կապված, բայց բասատրական աշխատանքների շնորհիվ հանրությունը աստիճանաբար ադապտացվեց», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ընրտական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս շեշտեց՝ ամենայն հավանականությամբ, հետընտրական խժդժություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված