17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Չեմ ուզում, որ մահանան. ուզում եմ՝ հեռանան» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, այսօր Ավան վարչական շրջանում՝ Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպ էր տեղի ունեցել  շտաբի աշխատակիցների ու «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու  Զարուհի Փոստանջյանի միջև:

Շտաբի աշխատակիցներից մեկը Փոստանջյանի հետ վիճելով՝  ասել էր՝ «Ինչո՞ւ չես սատկում», Փոստանջյանն էլ ի պատասխան ասել էր՝ թող  սատկեն բոլոր ընտրակեղծարարները, այդ թվում՝ Տարոն Մարգարյանը:

Այս միջադեպը համացանցում քննարկումների առիթ դարձավ. ոմանք նշեցին, որ քաղաքապետի թեկնածուին հարիր չէր նման արտահայտություններ անելը, անիծելը:

Henaran.am-ի թղթակիցը Զարուհի Փոստանջյանին խնդրեց մենաբանել տեղի ունեցածը և միմյանց անիծելու պատճառը:

«Այդ «սատկել»-ը  իրենցից էր դուրս եկել: Ես չեմ ուզում, որ նրանք մահանան, այո՛, ես մահ չեմ ցանկանում նրանց, ես ուզում եմ,  որ նրանք ուղղակի հեռանան: Բայց նրանք չեն  ուզում  հեռանալ», – նշեց Փոստանջյանը ՝ հավելելով՝ ժողովուրդը չի ներելու իրենց ձայները գողացող ընտրակեղծարարներին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ