26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Գլխի շրջանում հարված է ստացել, ձեռքերին էլ քերծվածքներ կային» /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշեց՝ իր դուստրը՝ Լիլիթը, ով ուսանող է, նախապես հանձնել էր քննությունները, որպեսզի մասնակցեր քաղաքական գործընթացներին:

«Բայց նրա նկատմամբ բռնություն եղավ: Նրան առևանգեցին: Ես չգիտեմ՝ ով է հրամանը տվել: Նրան առևագել են, հետո էլ մեքենայից հանել են, թողել են Մասիվ գնացող ճանապարհին: Հիմա  Լիլիթը հիվանդանոցում է, բժիշկները հետազոտություններ են անում: Աստված տա՝ լավ լինի:  Նա գլխի շրջանում հարված է ստացել, երբ իրեն քաշքշել են: Ու միայն դա չէ: Ձեռքերի  վրա էլ քերծվածքներ կային: Նրա նկատմամբ բռնություն է կիրառվել», – նշեց Փոստանջյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ