Շոկից դուրս են գալիս
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ կամաց-կամաց քաղաքական ուժերն ու գործիչները, որ պարտություն էին կրել ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո, որ իր գնահատմամբ, թատարեկան ներկայացում էր ուղղակի, շոկից դուրս են գալիս: «Հիմա սպասողական վիճակ է, սպասում են մինչև մյուս տարվա ապրիլը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա` այլ զարգացումներ կլինեն միայն այն դեպքում, երբ իշխանությանը պարտադրվի ղարաբաղյան հարցում հողեր հանձնել: «Միայն այդ դեպքում կարող է ֆորսմաժոր առաջանալ: Եթե չլինի նման զարգացում, ուրեմն մինչև ապրիլը կլինի սպասողական վիճակ»:
Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ ընտրություններ որպես այդպիսին չեն կայացել, որպեսզի խոսենք պարտված կամ հաղթանակած ուժերի մասին, սակայն ամեն դեպքում այն ուժերը, որ խորհրդարանում չեն հայտնվել, պիտի աշխատանքներ տանեն` քաղաքական դաշտում մնալու համար: