Երևանը քաղաքացու կարիք ունի. Փոստանջյան
«Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք», – այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող համերգ-հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
«Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երեւանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլեւ քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել այս տարիներին, որ մենք քաղաքացիներ չենք»,- նշեց Փոստանջյանը:
Վերջինս շեշտեց՝ ՀՀ-ի բնակիչների մեծ մասը հայտնվել է աղքատության ճիրաններում:
«Աղքատ մարդը խոցելի է, իսկ խոցելի մարդը չի կարող իրացնել իր իրավունքները։ Այդ խոցելիությունից օգտվել են շատերը, այս պահին օգտվում է հանրապետական հանցագործների կուսակցությունը»,- ընդգծեց Փոստանջյանը:
Հիշեցնենք՝ հանրահավաքից հետո կմեկնարկի Ռուբեն Հախվերդյանի համերգը: