Վստահում ենք Զարուհի Փոստանջյանին. փաստաբաններ
Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ փաստաբաններս, մեր երկարատեւ համատեղ գործունեության ընթացքում ճանաչելով Զարուհի Փոստանջյանին` որպես փաստաբան, ապա նաեւ` քաղաքական գործիչ, բարձր ենք գնահատում նրա մասնագիտական հմտությունները, մարդկային հատկանիշները, մինչեւ վերջ պայքարելու եւ արդյունքի հասնելու նրա ունակությունը: Ասվածի ապացույցներից է շրջադարձային համարվող «Մատաղիսի գործը», երբ ցմահ ազատազրկման դատապարտված երեք անմեղ երիտասարդներ ազատ արձակվեցին: Աշխարհում եզակի են դեպքերը, երբ ցմահ ազատազրկվածների դատվճիռները բեկանվում են և նրանք ազատ են արձակվում, իսկ Հայաստանում այդ բացառիկ նախադեպը ստեղծվեց Զարուհի Փոստանջյանի շնորհիվ:
Որպես քաղաքական գործիչ` տասնամյա գործունեության ընթացքում եւս Զարուհի Փոստանջյանը, հավատարիմ մնալով իր արդարամիտ եւ սկզբունքային մոտեցումներին, հնարավոր բոլոր հարթակներում պայքարեց հանուն մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության կայացման:
Մենք համոզված ենք, որ երեւանցիները, մայիսի 14-ին վստահություն հայտնելով Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, կունենան մայրաքաղաքի եւ իրենց խնդիրների օրինական լուծմանը հետամուտ սրտացավ քաղաքապետ:
Ստեփան Հակոբի Ոսկանյան
Հայկ Ռուբենի Ալումյան
Լիպարիտ Աղասու Սիմոնյան
Տիգրան Գրիգորի Մուրադյան
Սամվել Վաղինակի Մատինյան
Սիրանուշ Արտուշի Չալաբյան
Համազասպուհի Գրիգորի Գրիգորյան
Ավագ Մովսեսի Լալայան
Արմեն Էդուարդի Ասատրյան
Ռուբեն Հարությունյան
Վիկտորիա Հայկի Կիրակոսյան
Լիանա Վլադիկի Բալյան
Ինեսսա Գագիկի Պետրոսյան