07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ մանրամասներ. քանի թուղթ են ստորագրում Ծառուկյանի մոտ. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը /Ճոյտ/: 

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբաՆեք վերջիՆ օրերիՆ «Ծառուկյան» դաշիՆքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ձեր գործընկերները մեկ նշում են, որ ինքնւսբացարկի դիմումներից տեղյակ չեն եղել գնում նոր դիմումներ են գրում, մանդատ ստանում, մեկ էլ հայտարարում են, որ պատրաստ են վայր դնել մանդատները, եթե Ծառուկյանը այդպես ցանկանա։

– Այդ մարդիկ ստում են։ Բոլորս տեղյակ ենք եղել, ստորագրել ենք։ Եղել է քաղաքա­կան համաձայնություն՝ այն թեկնածուն, որը քիչ քվեներ կստանա ժողովրդի կողմից, ապա անկախ նրանից, թե ցու­ցակի որ համարը կլինի՝ տեղը պետք է զիջի այն թեկնածուին, որն ավելի շատ քվե է ստացել։ Դա շատ ազնիվ որոշում էր, մենք այդպիսով չենք ոտնա­հարի ընտրողի իրավունքը։ Կարող էր, չէ՞, ընտրողը հարց բարձրացնել մենք այս մարդուն շատ ձայն ենք տվել, ին­չո՞ւ է ավելի քիչ քվե ստացողը դառնում պւստգամավոր։

– Բայց Նապոլեոն Ազիզյանը,Վահան Կարապետյանը, Խաչիկ Մանուկյանը իրենց ընտրատարածքներում դաշինքից ամենաշատ թվով ձայներն են հավաքել…

– Բացի այդ պայմանավորվածությունից, կար երկրորդ պայմանավորվածությունը. յուրաքանչյուրը իր վրա վերցրած պատասխանատվաթյունը պետք է իրականացներ, բայց ձեր ասած մարդկանցից որեւէ մեկը դա չի արել։

– Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։

– Կար երկրորդ փաստա­թուղթ, թե յուրաքւսնչյուրը քա­նի ձայն պետք է ունենա։

–  Այսինքն՝ խոստացածից ավելի քի՞չ ձայն են հավաքել։

–  Այո։ Եթե այդ մարդիկ գաղափարնԵրի շուրջ համախմբված մարդիկ են, ապա իրենց համւսր պետք է տւսրբերություն չլինի, թե այդ գաղափար­ներն ով պետք է տանի առաջ։ Եթե պարզապես մանդատի համար են գնում՝ պարզ երե­ւում է։ Օրինակ՝ ի՜նչ տարբերություն՝ ես կգնա՞մ Աժ, թե՞ ոչ։ Կարեւորն այն է, որ իմ տված խոստումները՝ 15 կետի շուրջ, իրականություն դարձնեն։

– Բայց կարծում եք՝ «Ծառուկյան» դաշինքում գաղա­փարի շուրջ համախմբվւսծ մարդի՞կ են։

– Այո, օրինակ՝ ես գաղափա­րի շուրջ եմ համախմբվել՝ ոռոգման ջրերի, կամերաների, տնտեսական ծրագրերի։ Ես իմ գաղափարները տարել եմ դրա շուրջ։ Պետք է այնպես անենք, որ ժողովրդի, գյուղացու խնդիրները թեթեւացնենք։ Պետք է այնպես անենք, որ ժողովորդը «Փարոս» ծրագրից չօգտվի։ ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե ձեռքը տնկի՝ բարեգործներից բան խնդրի։ Մարդկանց, բացի աշխատանքից, ոչինչ չի հետաքրքրում. եթե մարդիկ աշխատանք ունե­նան, արժանավայել կապրեն։ Եթե մարդը չի կարողանամ ու ընկել է տոկոսների տակ, ի՞նչ անի։ Ամբողջ տարին գյուղացին աշխատում է ու պարտքի տակ է… եթե մենք դա վերացնենք, ժողովրդի դեմքին ժպիտ կգա, բարձր տրամադրություն կունենան։ Մարդը ոնց ապրի, եթե աշխատանք չունի։ Այստեղից էլ գալիս է բոլորիս նկատմամբ անվստահություն՝ թե՞ քաղաքական ուժերի, թե կուսակցությունների, թե առհա­սարակ ընտրությունների նկատմամբ։

– Ի՞նչ Եք կարծում՝ կարո՞ղ է սաբոտաժ անող այդ անձինք ինչ-որ մեկի կողմից ուղղորդված լինեին։

– Չեմ կարծում, եթե նկատի ունեք իշխանություններին…

֊Նաեւ։

– Ուրիշ մւսրդկանց կողմից չեմ կարծում, թե ուղղորդված լինի, բայց եթե նկատի ունեք իշխանություններին, ապա ես ձեզ հետ համակարծիք չեմ լինի, որովհետեւ իշխանություններին ձեռք չի տալիս, որ ընդդիմությունը թույլ ու պառակտված լինի։ Չէ՞ որ ցանկացած երկիր զարգանում է հենց ընդդիմության գործելաոճի շնորհիվ։ Եվ քանի որ 8 տարի Աժ պատգամավոր եմ եղել, կա­րող եմ ասել, որ ընդդիմության ցանկացած բարձրացրած հարց քննարկման առարկա էր դառնում՝ընդհուպ նախագահի մոտ։ Ինչքան ընդդիմությունն ուժեղ լինի, այնքան ավելի լավ կաշխատի իշխանությունը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ