05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը». Տարոն Մարգարյանը՝ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Աջափնյակ  վարչական շրջանի բնակիչների հետ: Ներկայացնելով վերջին տարիներին թիմի կողմից կյանքի կոչված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ժամանակահատվածում երևանցիները բազում առիթներ ունեցան համոզվելու, որ Երևանի ավագանու այս թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:  Այն, ինչն արվեց այդ 4 տարիների ընթացքում, բնակիչների աչքի առաջ էր ու հաճախ նաև հենց բնակիչների անմիջական ու սրտացավ մասնակցությամբ էր կյանքի կոչվում, ինչի շնորհիվ էլ քաղաքային իշխանությունները բազում ձեռքբերումներ ունեցան:

«Համաչափ զարգացման սկզբունքով այսօր բարեկարգված և մեր բնակիչների տնօրինմանն են հանձնված հազարավոր բակեր, խաղահրապարակներ, ֆուտբոլի խաղադաշտեր ու մարզասարքերով ապահովված տարածքներ: Վերանորոգվել և համապատասխան գույքով ու պարագաներով են համալրվել հարյուրավոր կրթական, մշակութային և մարզական օջախներ, գրադարաններ, երաժշտական ու արվեստի դպրոցներ:

Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն գործում են շախմատի դպրոցներ, որտեղ անվճար սովորում են շուրջ 6000 երեխաներ: Արդեն 5 տարի է, ինչ տարեկան 30000 երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ, որոնք ևս հետզհետե նորոգվում և համալրվում են անհրաժեշտ նոր գույքով: Վերջին տարիների կարևոր ձեռքբերումների մեջ են նաև նոր կառուցված ճանապարհները, բարեկարգված ու նոր ստեղծված հանգստի գոտիները, վերականգնված ու ընդլայնված կանաչ տարածքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ձեռքբերումներն, անշուշտ, շատ են, նկատել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ  ամենակարևորն այն է, որ դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Տարոն Մարգարյանի խոսքով Հանուն Երևանի կարգախոսով նախընտրական ծրագիրը, որն ըստ էության, «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն է, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց բնակիչների հետ անմիջական շփումների արդյունքում են գույքագրվել ու պատրաստ են լուծման: Երևանի գործող քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի զարգացման Հանուն Երևանի ծրագիրը բոլոր ուղղություններով է ներկայացրել իրատեսական լուծումներ, ինչն առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի համաչափ զարգացման շարունակականությունը:

«Մի քանի օրից մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունն ու որոշի, թե ո՞րն է Երևանի զարգացման իր համար ամենանախընտրելի տարբերակը: Մենք բոլորս ենք որոշելու, թե մեզ համար ի՞նչն է կարևոր և ի՞նչ ենք նախընտրում. ուղղակի հաճելի խոսքն ու խոստումնե՞րը, թե՞ գործն ու իրատեսական ծրագրերը:

Դրա համար, սիրելի երևանցիներ, այսօր եկել ենք թիմով խնդրելու, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ