21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դրա անունը ընտրակաշառք է, այլ անուն չի կարելի տալ. «Ելք»-ին մեղադրում են /տեսանյութ/

«Չի կարելի կեղծ ընդդիմադիրների հետ միավորվել»,-  այսօր «Հենարան»  ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  «ԵԼՔ» դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը։ Վերջինս շեշտեց՝  Երևանի ավագանու ընտրությունների պարագայում  ընդդիմադիր երկու ուժերը միմյանց չեն խանգարում, քանի որ արդեն իսկ պարզ է, որ երկուսն էլ տեղ են ունենալու ավագանիում։

Բանախոսը նշեց՝  ընտրությունից հետո ընտրողներին 15000 դրամ տալու խոստման նպատակը ընտրակաշառք բաժանելու դեպքերի կանխումն է:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Տիգրան Պողոսյանը շեշտեց՝  համաձայն չէ վերը նշված կարծիքի հետ:
 «Դրա անունը ընտրակաշառք է, այլ անուն չի կարելի տալ։ Այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Երկիր Ծիրանին և Ելք դաշինքը ունեն տարբեր գաղափարներ և չէին կարող միասնական ճակատով գնալ», – նշեց Տ. Պողոսյանը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ