24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը կխոսեն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հայտնել ենք, «Ելք» դաշինքն արդեն հայտարարություն տարածել է, իսկ ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն էլ դեռ երեկ ուշ երեկոյան էր շնորհակալական խոսք ասել ընտրողներին: «Երկիր Ծիրանիից» ավելի վաղ մեզ փոխանցել էին, որ այսօր ասուլիս են հրավիրելու, բայց քիչ առաջ էլ […]

Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները. զարմանում է Մարուքյանը (տեսանյութ)

«Կներեք, բայց ձեր հարցից ես զարմացա. Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ է մանդատները: Որովհետ խորհրդարանական ընտրություններից հետո իր արված հայտարարության մեջ ասվում էր, որ «Ելքը» եթե վերցնում է մանդատներն, ուրեմն ծախվել է: Իր տրամաբանուըթյան մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա, վերցնի, դա իրեն է վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքից» ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` […]

«Ելք»-ը հայտարարություն է տարածել՝ ընտրությունների վերաբերյալ

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. մայիսի 14-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության […]

Դիտորդներին սպառնացել են

Երևանի ավագանու ընտրությունների   ընթացքում «Անկախ դիտորդ» նախաձեռնությունն,   «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել են  մի շարք ընտրախախտումներ: «Մենք իրականացրել ենք դիտորդություն 60 ընտրական տեղամասերում: Բազմաթիվ են եղել քվեարկության գաղտնիության խախտումները. 77%-ով եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը ծրարի մեջ դրել են քվեախցիկից դուրս, 46%-ում քվեախցիկում եղել է ընտրողներից 1-ից ավելի մարդ», – այսօր լրագրողների հետ […]

Իրանը դրական է գնահատել Թուրքիայի որոշումը սահմանին պատ կառուցելու մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը: Մումուլի ասուլիսի ժամանակ խոսնակը նշել է, որ Թուրքիան ավելի վաղ իրանական կողմին տեղեկացրել էր սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին և Իրանը […]

Երևանի ավագանու ընտրություններ. ովքե՞ր են ընտրվել

Ըստ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում   ՀՀԿ-ն ստացել է քվեների  71,25 տոկոսը՝ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոսը՝  70731 քվե, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոսը՝ 26109 քվե։ Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին պետք է կազմված լինի 65 անդամից: Ստացվում է՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ […]

«Մենք մեզնից կախված առավելագույնն արել ենք»

«Ես նախապես էլ ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ չեմ պատրաստվում էքսկուրսիայի տանել մեր ընտրողներին Երևանի փոքր կենտրոնում: Եթե քաղաքացին չի եկել ընտրական պրոցեսի, հետընտրականի էլ չի գա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելքի» անդամ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց արձանագրած փաստերը հիմք չեն փողոց դուրս գալու համար: Անդրադառնալով նրան, որ մյուս ընդդիմադիր […]

Նիկոլ Փաշինյանը վերցնում է մանդատը. դաշինքի արձագանքը (տեսանյութ)

«Ելք» դաշինքը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց պաշտոնական տեսակետը երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ըստ էության, հայտարարության մեջ ասվում է, որ «Ելք» արձանագրել է մի շարք խախտումներ, իրենք, սակայն, կարողացել են պահել իրենց ամեն մի ձայնը: «Ելքի» շտաբի պետ Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ իրենք հանրապետությունում  3-րդ ուժն են, […]

Եթե նույն բանը աներ Շարմազանովը, ի՞նչ կանեիք, Հաագայի դատարան էլ կդիմեիք

«Վստահ եմ՝ որևէ մեկը միտումնավոր չի հարվածել Զարուհի Փոստանջյանի դստերը: Ամենայն հավանականությամբ,  մի փոքր քաշքշուկ է եղել, ինչի արդյունքում, ցավոք, Փոստանջյանի դուստրը գլխի շրջանում հարված է ստացել:  Կատարվածի համար ցավում եմ ու ափսոսում՝ Փոստանջյանի դստերը շուտափույթ ապաքինում մաղթելով: Մեր երիտասարդները, երեխաները բոլորիս երեխաներն են», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  երեկ […]

Այստեղ խնդիրը տարածքի անձեռնմխելի լինելը չէ. Մուկուչյանը՝ Փոստանջյանից

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարծում, որ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը ստվեր նետել մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վրա: «Եթե մենք նայում ենք ընդհանուր գործելաոճը, ապա տեսնում ենք, որ երեկ չէր, որ այդ ինքնաբուխ զարգացումներն սկսվեցին: դա սկսվել էր մեկ օր առաջ, երբ գիշերը հաղորդագրություն տարածվեց, որ սեյֆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի