«Յուղոտ պատառներ են գտել» /տեսանյութ/
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է՝ Կառավարության ոոշումը՝ մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանելու վերաբերյալ, չի կարելի ճիշտ համարել: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
«Ոմանք վստահ են, թե իրենք լավ տնտեսագետներ են, բայց, ներեցե՛ք, նրանք ուղղակի դատարկ մարդիկ են: Պետպատվերի վերաբերյալ էլ մի բան ասեմ. լավագույն դեպքում, հիվանդը տալիս է այդ փողի հիսուն տոկոսը: Եթե, ասենք, թոշակառուն ստանում է 50 հազար դրամ թոշակ, նա ինչպե՞ս կարող է վճարել վիրահատության համար: Պետությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր քաղաքացու համար: Որ հանկարծ ընկաք հիվանդանոց, 4-5 հարյուր հազար գումար են ուզելու. քաղաքացին ի՞նչ անի: Գույքն էլ են վաճառում, թողնում գնում այստեղից», – նշեց բանախոսը:
Վերջինս շեշտեց՝ պետական կառույցները վաճառքի հանելը նախատեսվել է նրա համար, որ բյուջեի դեֆիցիտը որոշակիորեն փակեն:
«Յուղոտ պատառներ են գտել, ուզում են դրա միջոցով փող դուրս բերել», – նշեց բանախոսը: