04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պասիվ չեմ լինի» /տեսանյութ/

«Ամեն դեպքում Ազգային ժողովում ծուռումուռ մի բան չեմ անի, փափկասուն չեմ լինի, ոչ էլ խիստ ենթարկվող, որ ինչ-որ ցուցումներ լինի՝ էսպես ես անում, էնպես ես անում» այսօր պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց  ՀՀԿ ցուցակով ընտրված, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Սեփական հայացքներս կարողանալու եմ ինչ-որ կերպ դրսեւորել, որը տեսանելի կլինի: Ես հասկանում […]

Մարդիկ դիմումների մասին շատ լավ տեղեկացված են եղել. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Ընթացքի մեջ են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե «Ծառուկյան» դաշինքում եղած խնդիրներն արդյոք հարթվել են, ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Վերջինս նշեց, որ բոլոր թեկնածուներն էլ դիմումները գրել են, ստորագրել են, իրավապահ մարմիններն էլ կարող են հաստատել: «Մարդիկ դիմումների մասին շատ լավ տեղեկացված են եղել»: Մանրամասները` տեսանյութում:

Կոնտեքստ չկա մանդատների արարողությանը չներկայանալու մեջ

«Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորներն այսօր չէին ներկայացել մանդատներ ստանալու արարողությանը: Henaran.am-ի հետ զրույցում դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա ոչ նախօրոք պլնավորված քայլ է եղել, ոչ բոյկոտ: «Ոչ մի կոնտեքստ չկա դրա տակ, բոլորը զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավով»,-նշեց նա: Հիշեցնենք, որ դաշինքն ունի 9 պատգամավոր:

«Կասեն` Տարոնը ընտրակաշառք է տալիս»/տեսանյութ/

Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածուները այսօր հանդիպումներ ունեցան Էրեբունի վարչական շրջանում: Ընտրողները քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ողջունեցին ծափերով և բացականչություններով: Ելույթներից հետո Տարոն Մարգարյանը շփվեց բնակիչների հետ` լսելով նրանց առաջարկները: Երբ լրագրողները փորձեցին հարցեր տալ քաղաքապետի թեկնածուին վերջինս արձագանքեց. «Թողեք մարդկանց հետ շփվեմ, ինձ հաճելի է ընտրողների հետ շփվելը`հարցերի ժամանակը չի»: Մի կին մոտենալով […]

Համբերե՛ք /տեսանյութ/

Այսօր ի թիվս  մյուս պատվամավորների՝ պատգամավորական մանդատները ստանալու էր եկել Աղվան Վարդանյանը :  Վերջինս  անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիային՝ լրագրողներին խորհուրդ տալով  համբերել. «Մի փոքր համբերություն ունեցեք և բոլոր հարցերի պատասխանները կունենաք»:    

Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան, ես արդեն բազմիցս անդրադարձել եմ դրան»,-այսօր մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հարությունյան Կարապողոսյանն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

Հանձնաժողովներում եմ ակտիվ եղել. Ռոբերտ Սարգսյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասում է, որ չնայած ելույթներ չի ունեցել Ազգային ժողովում, բայց նախագծեր է ներկայացրել և հանձնաժողովներում էլ աշխատանքներ է տարել: Հարցին, թե նորընտիր խորհրդարանում ավելի ակտիվ է լինելու, նա պատասխանեց. «Կտեսնեք»: Ռոբերտ Սարգսյանն ընդգծեց, որ իր ձայները Տարոն Մարգարյանի ռեսուրսների շնորհիվ չի ստացել, այլ իր ընտրողները գնահատել են իր կատարած […]

Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետևողական զարգացումը և նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ […]

Մեկնարկել է պատգամավորներին մանդատների տրամադրման արարողակարգը /ֆոտո, տեսանյութ/

Րոպեներ անց Ազգային ժողովում կմեկնարկի պատգամավորներին մանդատների տրամադրման արարողակարգը։ Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, «Ելքը» միակ խմբակցությունն է, որից ոչ մի ներկայացուցիչ այստեղ չկա։ Դա նշանակում է, որ նրանք իրենց մանդատները ստանալու են հետո։ «Ծառուկյան» խմբակցությունից այստեղ են Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը։ Բավական թվով պատգամավորներ կան Հանրապետականից եւ Դաշնակցությունից։ https://www.youtube.com/watch?v=ZYrlsC4udt4

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի