Մտածիր քո դրախտի մասին
«Իշխանությունն ավելի զգոն է, երբ իր թիկնուքում զգում է ընդդիմության շնչառությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության որոշմանը: «Դա իրենց ներկուսակցական խնդիրն է և ցանկալի չէ, որ մենք միջամտենք, բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում ավագանու հետ կապված», – ասաց նա:
Դիտարկմանը, թե մտավախություն չկա, որ Զարուհի Փոստանջյանը իր խոստացածի նման դժոխք կսարքի ՀՀԿ-ի, մասնավորապես Տարոն Մարգարյանի կյանքը քաղաքապետարանում, Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Տհաճ է, եթե մարդկանց նպատակը նա չէ, որ գնան, աշխատանքը կարգավորեն և ավելացնեն օգտակար գործողության գործակիցը, այլ գնում են դժոխքի նպատակով: Ամեն մի դժոխքի նպատակով մտածողը պետք է մտածի նաև իր դրախտի մասին»: