06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխան Զաքարյանը Մոսկվայում է (տեսանյութ)

«Ոչ, որևէ քննարկում դեռևս «Ծառուկյան» դաշինքում չի եղել այս թեմայով»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու Կառավարության ծրագրին: Դիտարկմանը, թե հաշվի առնելով այն, որ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում քննադատաբար էր մոտենում կառավարության գործունեությանը, հնարավո՞ր է՝ դեմ քվեարկեք, Տոնոյանը պատասխանեց.

«Պարոն Ծառուկյանի բոլոր դիտարկումները եղել են կշռադատված, հիմնավորված, տնտեսական լուրջ հենք ունեցող հիմնավորումներ են եղել: Ես որևէ բան նախապես չեմ կարող ասել, երբ որ լինի քննարկում, լինի որոշում, այդ ժամանակ ձեզ տեղյակ կպահենք»: Իսկ հարցին, թե ուր է Իշխան Զաքարյանը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Զաքարյանն այս պահին գտնվում է Մոսկվայում:   

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե Իշխան Զաքարյանին պաշտոն է տրվելու, Իվետա Տոնոյանն ասաց, որ ինքն այդ լուրերի իսկությանը ծանոթ չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ