«Մենք ընդհանրապես դիվանագիտություն չունենք»
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակն, ինչպես հայտնի է, առաջիկայում կփակվի:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այդ առթիվ երեկ Հայաստան էր ժամանել և հանդիպել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի հետ:
«Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված, մասնագիտությամբ իրավաբան Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը առաջին հերթին բացասաբար կազդի ինտեգրացիոն պրոցեսների վրա:
Ընտրությունների՝ ամեն տարի կեղծելը, իշխանությունների աշխատելաոճը, նրանց վերարտադրվելու ջանքերը հանգեցրին նրան, ինչն այժմ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրավիճակի պատճառը եղավ նաև այն, որ մենք թերացանք դիվանագիտական դաշտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ներեղություն եմ խնդրում, բայց ասեմ, որ մենք ընդհանրապես դիվանագիտություն չունենք: Այդ բնագավառը, երևի, ամենաձախողվածներից մեկն է, իսկ արտգործնախարարը՝ ամենաձախողված արտգործնախարարներից մեկը: Դժվարանում եմ ավելի վատ նախարար մտաբերել. գործող արտաքին գործերի նախարարը բոլոր բնագավառներում է ձախողվել: Նա ՌԴ-ի դրածոն է և մեր երկրի շահերը երբեք չի ներկայացրել ու չի էլ ներկայացնում: Նա կատարելապես ձախողվել է բոլոր հարցերում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ նախագահական ընտրություններից հետո, հարաբերությունները մնացած երկրների հետ՝ Վրաստան, Իրան… նայե՛նք ու կհասկանանք, որ չկա մի ոլորտ, որտեղ մեր դիվանագիտությունը հաջողությունների է հասել: ԱԳՆ-ն իրեն է վերագրում ցեղասպանության ճանաչման գործընթացում եղած առաջընթացը, բայց մենք բոլորս գիտենք, որ, այսպես ասած, եթե մյուս երկրներին պետք չլինի, իրենք պարզապես չեն ընդունի ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե հայերն ինչ կասեն: Այնպես որ, դա պետք չէ վերագրել մեր արտաքին քաղաքականությանը կամ աշխարհում ներկայանալու հետ: Որևէ հաջողություն , հաղթանակ՝ բանակցային պրեցեսում կամ այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, մենք չունենք», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը: