26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին փորձը հեղափոխությունից առաջ. Ժամանակ

Երեկվանից Աժ արտահերթ նիս­տը քննարկում է կառավա­րության կառուցվածքում փոփոխություններ կատարե­լու հարցը: Իհարկե, փոփոխություն աս­վածը տվյալ դեպքում չափա­զանցություն է, որովհետեւ ըն­դամենը կառավարության աշ- խատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգա­վիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է:

Սա մի կողմից՝ նոր Սահմա­նադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից’ հարմարեցված է համակարգա­յին զարգացումների տրամա­բանությանը, երբ «արդյունա­վետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարա­պետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախա­րարի պաշտոնում: Այ, իսկա­կան կառուցվածքային «հեղա­փոխություն» սպասվում է հա­ջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահ­մանադրական փոփոխություն­ներին:

Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը­, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում եւ դրա տրամաբանությամբ: 

Համաձայն 2015 թվականի դեկտեմ­բերին ընդունված սահմանադ­րական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես ան­ցում կատարի կառավարման խորհրդարանական համակար­գին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգա­յին ժողովին: Ուստի կառավա­րությանն առընթեր մարմիննե­րը կամ պետք է նախարարու­թյուններ դառնան, կամ ներառվեն որեւէ նախարարության կազմում: Ավելորդ է ասել, թե ինչ առանցքային նշանակություն է ունենում, օրինակ, այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ են ունենալու ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: Դրանք ոչ միայն մեծ կարեւորություն ունեցող պետա­կան կառույցներ են, այլեւ կարեւոր գործիքներ, որոնցով իշխանության առանցքային խաղա­ցողները կանոններ են հաստա­տում համակարգի ներսում, ապահովում են ուժերի բալանսը, իշխանության եւ օլիգարխիայի, իշխանության եւ կրիմինալի հարաբերությունները:

Այս համակարգերը կարեւոր են նաեւ այն նշային ֆիգուրներով, որոնք դրանց ղեկավար­ման ղեկին են: Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանը, ղեկավարում է ոստիկանությու­նը, Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»՝ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ի ղեկավարն է: Այս երկու գերատեսչությունները հիմա էլ ապրում են համակար­գային տեղատվությունների տրամաբանությամբ, երբեմն հաշտ են, այլ դեպքերում հակադրվում են. օրինակ՝ հիմա ոստիկանությունը բառիս բուն իմաստով «օկուպացրել» է Մաքսայինը: Հաջորդ տարի Վարդան Հարությունյանի քա­ղաքական ճակատագիրը կա­րող է լուծվել ակամայից: Նա դեռ չի մերվել համակարգին եւ, ըստ էության, կարող է մոռաց­վել, եթե Կարեն Կարապետյանը 2018-ին հեռանա, իսկ եթե վեր­ջինս պահպանի վարչապետի պաշտոնը, փորձելու է Հարությունյանի դեմքով նոր սուպեր-նախարար կերտել՝ նրա գերա­տեսչությունը խցկելով ֆիննախ, իսկ իր հովանավորյալին «նվիրելով նախարարի պաշտոնը: 

Ավելի բարդ ու բազմաշերտ է Վլադիմիր Գասպարյանի պա­րագան, ով կարող է մնալ, ան­կախ այն հանգամանքից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով գնում, թե մնում է: Նա կարող է հեռացող Սարգսյանի «աչքն ու ականջը» լինել նոր համակար­գում՝ զրոյացնելով դրա ֆորմալ ղեկավարի կշիռը ու նախա­պատրաստելով գործող նախագահի վերադարձը, կարող է մնացող Սերժ Սարգսյանի շար­ժիչ ուժը լինել նոր համակարգի կայացման գործընթացում:

Պարզ չէ՝ ինչպիսի կարգավի­ճակ կունենա ոստիկանությու­նը մեկ տարի անց, բայց Գաս­պարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի եւ, եթե շարունակի մնալ իշխանու­թյան մեջ, լինելու է սուպերնախարար՝ ենթադրյալ ՆԳՆ-ում, թե ՊՆ-ում, իսկ գուցե փոխվարչապետի կարգավիճակում:

Առջեւում համակարգային հե­ղափոխությունն է, իսկ խորհր­դարանական այսօրվա քննար­կումները դրանց ցուցադրական փորձերն են, որոնց խորքե­րում խնամքով թաքցվում է 2018-ի ինտրիգը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ