19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ի դռները բա՞ց են (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ապագա խորհրդարանում կոալիցիաների հետ կապված որևէ հարց չի քննարկել, քանի դեռ ԿԸՀ-ը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա խոսքով՝ արդեն մյուս շաբաթ կքննարկեն հետագա քաղաքական զարգացումները: «Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն […]

ՍԱՍ-ի Արտակի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար, անչափ երախտապարտ եմ ինձ տրված յուրաքանչյուր քվեի համար՝ քվեի, որը վստահ գործելու հնարավորություն է տալիս ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: Հավատացնում եմ, որ Ազգային Ժողովում, ինչպես նաև առօրյա կյանքում, շարունակելու եմ կանգնել յուրաքանչյուրիդ կողքին՝ արձագանքելով ծառացած խնդիրներին ու աջակցելով դրանց լուծմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ […]

Ի՞նչի պիտի տխուր լինեմ. Քոչարյանի խնամին չի լինի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, չի լինելու այս խորհրդարանում: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե տխուր չի արդյոք, ինչին նա պատասխանեց. «Չէ, ի՞նչի պիտի տխուր լինեմ»: Մեր դիտարկմանը, թե այլևս խորհրդարանում չի լինելու, նա ասաց. «Տխուր լինելու առիթ չեմ տեսնում»: Այլ հարցերի նա չպատասխանեց:  

Զարուհի Փոստանջյանն էլ

Պրակտիկորեն արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երեւանի ավագանու առաջի­կա ընտրություններին որպես քաղաքապե­տի թեկնածու առաջադրվելու հարցը: Այս մասին «Երկիր ծիրանի» նորաստեղծ կու­սակցության ղեկավարն ասել է «Ազատու­թյանը»:  Հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 31-ին: Իշխող ՀՀԿ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: 

Գաղտնի են պահում

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի «Մանախի» միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորա­պես ըստ մամուլի միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը, ում անվան շրջանառությունն ամեն կերպ փորձ է արվում կոծկել: Ըստ նույն աղբյուրի` դատախազի ազգականը միջադեպի պահին եղել է «Մանախի» հետ: 

Էրդողանը վաղը կարող է զորքը մտցնել Հայաստան. թուրք պատգամավորն ահազանգում է

Էրդողանը վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության: Երկիրը կմասնատվի: Թուրքական Vitrinhaber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքի­այի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեն: Թուրք պատգա­մավորը խոսել է Թուրքիայում առաջիկա­յում սպասվող սահմանադրական փոփո­խությունների հանրաքվեի մասին և զգու­շացրել, թե այն ինչ վտանգավոր հետև­անքներ կարող է ունենալ: «Այո» ասելով պատերազմ սկսելու իրավունք […]

Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, […]

Չափազանց վտանգավոր է

«Իհարկե, այն ինչ տեղի է ունենում ՌԴ-ում, չափազանց մտահոգիչ է: ՌԴ-ում մեծացել է ներքին հուզումների ու ահաբեկչություների քանակը: Գոնե վերջին իրադարձությունները հենց դա են ցույց տալիս: Պետք է ասել՝ ցարականում Ռուսաստանում ահաբեկչական գործողություններն օգտագործում էին սեփական դիրքներն ամրապնդելու համա. դա կրկնում է նաև Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն […]

Կինը մեծ հարված հասցրեց Իլհամ Ալիեւին

«Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ պետության հետ, որովհետև այն երկիրը, որ տառապում է նացիզմով ու ֆաշիզմով, իսկ հայատյացությունն արդեն նացիզմ է, չի կարող դառնալ նորմալ պետություն: Այդպիսի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ նորմալ կարգավորման, հանգիստ մթնոլորտում հարցի կարգավորման»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Տիգրան Արզաքանցյանը գիրք է գրելու

«Ես նեղացած խասյաթ չունեմ, ես իմ գործը կանեմ»,-«Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը: Նա նշել է, որ ինքը գումարներ բաժանելու գործում երբեք էլ չի եղել:  Նա հավելել է, որ եթե իմանար, որ մարդիկ իր աշխատանքը չէին գնահատելու, չէ վերադառնա ու մտներ ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզում անսպասելի քիչ ձայներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի