Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ /տեսանյութ/
«ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կարգավորի արցախի հարցը, բայց ինչո՞ւ է ՄԽ-ն դիմում երկու կողմերին՝ պնդելով՝ հարկավոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Վերջերս ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից հայտարարություն եղավ. վերջապես հասցեական գնահատական հնչեց: Ես կարող եմ ասել՝ հայկական կողմի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել, կնշանակի աջակցել Ադրբեջանին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Վերջինս շեշտեց՝ Արցախի հարցի լուծման մեջ չի կարող օբյեկտիվության մասին խոսք լինել, եթե Արցախը չնստի բանակցային սեղանի շուրջ. ակնհայտ է՝ արցախյան հարցի լուծմանը հանգելու համար պետք է բանակցի, իր տեսակետները ու համոզմունքները նարկայացնի նաև Արցախը: