26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիդերի կրիզիս է

«Ընդհանուր քաղաքական ապատիա է տիրում: Ուզում ենք բոլորս հասկանալ, թե որտեղ էինք սխալ, որ ժողովուրդը գնաց այդ ընտրության և իր քվեն տվեց այս կամ այն քաղաքական ուժին, ոչ թե արմատական դիտարկվող քաղաքական ուժին, ինչու վստահության դեֆիցիտ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա` խոշորացում է պետք բոլոր քաղաքական ուժերին, սակայն այդ գործընթացը չկա: Մեր դիտարկմանը, թե խոշորացման միտում չէ արդյոք այն, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է մի քանի ուժերի միանալ իր կուսակցությանն ու մեկ քաղաքական ուժ դառնալ, Լ. Սարգսյանն արձագանքեց, թե իհարկե, այդ առաջարկը եղել է բանավոր կերպով, դրական է վերաբերում դրան: «Բայց չեմ կարծում, որ այդ կոչին արագ արձագանք լինի, և ամենակարևորը խոշորացում կարող է գնալ մի դեպքում, եթե կա հստակ արտահայտված լիդեր, ով գիտի իր անելիքները, գիտի, թե ինչ ուղիով կարելի է գնալ:

Առայժմ այդ արտահայտված լիդերը չկա, և, բնականաբար, նման դեպքերում ամեն մի քաղաքական ուժ համարում է, որ այդ համախմբումը չի կարող տալ արդյունք»: Քաղաքական գործիչն ասաց, որ մինչև տեսանելի չլինի, թե ինչ բևեռ կարող է ձևավորվել, և ով կամ ովքեր կլինեն այդ բևեռի գլխին կանգնած,  այդ հնարավորությունն էլ չի լինի:

«Բոլոր նրանք, ովքեր հավակնում են համախմբման, շատ անելիքներ ունեն և  պիտի մեզ բոլորիս ապացուցեն, որ ունակ են մեզ առաջ տանելու, ինչը դեռ տեսանելի չէ: Ինչքան էլ ողջունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը, կոչը, բայց չեմ կարծում, որ այդ միավորումները կլինեն այս փուլում»,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ