Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Թուրքալեզու «Alevinet» կայքը հայտնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն: Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող […]





































