15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդունել եմ Երևանի քաղաքապետի առաջարկը. Միքայել Պողոսյանը բացում է փակագծերը

Հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է  ՀՀԿ համամասնական ցուցակում (10-րդ համարի տակ): Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Միքայել Պողասյանը նշեց, որ առաջարկը արվել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից. « Ես անկուսակցական եմ եղել ու շարունակում եմ մնալ անկուսակցական, պարզապես ուզում եմ իմ սկզբունքներով, իմ ճաշակով և իմ տեսիլքներով քաղաքին […]

Ասադը դժվար թե քիմիական զենք կիրառեր․ քաղաքագետ

 «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելուն, ինչպես նաեւ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը։ Նա նշեց, որ Ասադը դժվար թե նման քայլի դիմեր, մանավանդ՝ դա նրա վարկանիշի  օգտին չէր: «Տրամաբանությունը հուշում է, որ Ասադը քիմիական զենք չէր կիրառի»,- ասաց նա։ Ինչ վերաբերում […]

Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Ոչ այդպես չէ, հին կազմից շատ պատգամավորներ չեն լինելու, մոտ 30 պատգամավոր չի լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի գործող նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծես թե շատ չեն նոր դեմքերն նորընտիր Ազգային ժողովում: Henaran.am-ի հարցին, թե արդյոք ավելի որակյալ խորհրդարան ենք ունենալու, նա պատասխանեց. «Մեր խորհրդարանները միշտ էլ նորմալ ու […]

Երբ եւ ինչպես կմեկնարկի նորընտիր Ազգային ժողովը (տեսանյութ)

Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և […]

Մասսայական սպանություն ձեր տան մեջ․ Քսենիա Սոբչակը դիմել է Պուտինին /տեսանյութ/

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը տեսահաղորդագրություն է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում փաստացի մեղադրել է երկրի ղեկավարին եւ հատուկ ծառայություններին ահաբեկչական վտանգին պակաս ուշադրություն դարձնելու մեջ։ Նա ասել է, որ իր ընտանիքը պայթյունի վայրից ընդամենը 10 րոպեի ճանապարհի վրա է ապրում եւ այդ մեծ ողբերգությունից իրենց այդ 10 րոպեն էր բաժանում։ «Պետերբուրգի վրա հարձակումը նշանակում […]

Այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

 ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ճեպազրույցում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողներին համատեղ աշխատանքի համար: «Իսկ մնացածն ինչպես ասում է դասականը, այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա: Ապա անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն՝ նա ասաց. «Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական […]

Ինչի համար պետք է ներողություն խնդրեմ․ Սոլովյովը՝ Արցախ այցելելու մասին /ֆոտո/

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը օրերս այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Թվիթերի էջում նրա հետեւորդներից մեկը հաղորդավարին հարցրել է, թե  արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։ Ի պատասխան՝ Սոլովյովը գրել է․ «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել։ Եւ դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն […]

Ինչպես պայքարել «կրոկոդիլների» դեմ /տեսանյութ/

Երևանի ավագանու, «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը  կարծում է՝ մայրաքաղաքը  փոփոխությունների կարիք ունի,  սկսած՝ կարմիր գծերից ու տեսախցիկներից:  «Երևանից մենք ունենք չորս տարածքային պատգամավոր ունենք: Իսկ դա նշանակում է՝ մենք մեծ շանսեր ունենք Երևանում: Ընտրողների  գրեթե մեկ երրորդը երևանցի է.  մենք, կրկնում եմ,   ռեալ շանսեր ունենք», – նշեց Ալեն Սիմոնյանը: Վերջինս շեշտեց՝ կան քաղաքական […]

Լևոն Տեր-Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ilur.am լրատվական կայքում տեղադրել է հոդված, որտեղ անդրադարձել է Հայաստանում առկա հետընտրական իրավիճակին` իրեն հատուկ սկանդալային ոճով գնահատականներ հնչեցնելով:  Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես […]

Տապալվում է

Այսօր Ազգային ժողովում, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր գումարել հերթական քառօրյան։ Սակայն քվորում այդպես չապահովվեց, քանի որ գրանցվեց 16  պատգամավոր։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորները կարող են գրանցվել մինչեւ ժամը 15։00-ն, եւ եթե 66 հոգի գրանցվի, ապա նիստը կմեկնարկի։ Հիշեցնենք, որ արդեն ապրիլի 27-ին կայանալու է նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված