17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Հախերդյանի հետ հանրահավաք է լինելու

«Պայքարի հիմնական լիցքը ՀՀԿ-ի դեմ է, որի օրոք բնակչության վերջին մնացորդներն էլ կլքեն Հայաստանը, իսկ Երեւանը մուսուլմանական քաղաքի կվերածվի։ Այս իշխանությունը հետապնդում է Արցախյան պատերազմի հերոսներին։ Այն կկործանի մեր երեխաներին, դրա համար էլ մենք կանչում ենք պայքարի հանուն ազատագրման։ Սկսենք Երեւանից»,-այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասել է Երկիր Ծիրանիի նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս կոչ է արել […]

Ինչ է պետք. Տարոն Մարգարյանը փաստում է/տեսանյութ/

Տարոն Մարգարյանն և ՀՀԿ թիմը այսօր`մայիսի 8-ին, քարոզարշավի շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա համայնքում էին:   Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նախքան ծրագրերին անդրադառնալը շնորհավորեց բնակիչներին մայիսյան տոների կապակցությամբ: «Իմ գործընկերները ներկայացրին մեր կատարած աշխատանքները, որոնք լինելու են շարունակական: Դա մեր ամենօրյա աշխատանքն է: Մեր նախընտրական ծրագրում և հնգամյա զարգացման ծրագրում մենք ներառել ենք այդ բոլոր հարցերը: Մենք ունենք […]

«Ադրբեջանը կարող է կանգնել ու հայտարարել` Հայաստանում գրասենյակ է փակել»

5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի համար մտահոգիչ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը: «Այսօր Ադրբեջանը կարող է կանգնել ու բոլորին հայտարարել, որ Հայաստանում գրասենյակ է կարողացել փակել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս հույս չունի, թե գրանսենյակը կարող է չփակվել, իսկ ծրագրերն էլ, ըստ նրա, կիրագործվեն, բայց ոչ այն ֆորմատով, որ արվում էին նախկինում: «Մեր բոլորի […]

«Մենք, մեր մանդատը, այնպես չէ, որ բոլորը գնացել էին»

«Այդ օրը ժամը 19:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք երեկոն էր, և քարոզարաշավն էլ, գիտեք, մոտավորապես մինչև այդ ժամն ընթանում է: Թիմի մի մասն էլ քարոզարշավի մեջ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին, թե ինչու իրենց խմբակցությունից ոչ մի պատգամավոր չէր գնացել մանդատ ստանալու արարողությանը: «Մեր […]

Կարո՞ղ ա մենք «дурак» ենք. Լևոն Իգիթյանը` Զարուհուն և Նիկոլին /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մենք նրանից միայն խոսակցություններ ենք լսել: Մի ժամկետով էլ խորհրդարանում եղել է Նիկոլը նույն վիճակը»,- այս մասին այսօր մայիսի 8-ին ասել է ՀՀԿ-ից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը՝ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ձեր հետ միասին մեր […]

«Ո՞ւմից է բերելու քաղաքացին տեղեկանքը, որ ընտրակաշառք չի վերցրել»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը տեխնոլոգիապես անհնար է համարում «Ելք» դաշինքի կողմից այսօր ներկայացված առաջարկը` 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն ցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք չեն վերցնի, ՀՀԿ-ին չեն ընտրի ու դիմում կներկայացնեն, իհարկե սա այն դեպքում, եթե «Ելքը» մեծամասնություն ունենա քաղաքապետարանի ավագանիում: «Սա չի կարող աշխատել, որովհետև դու […]

Թողեք շփվեմ. Տարոն Մարգարյանը` լրագրողներին/տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ՀՀԿ թիմը` Հարավ արևմտյան թաղամասում էր: Ընտրողները Տարոն Մարգարյանին ընդունեցին ծափերով: Մի բնակչուհի Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կամացուկ նշեց.«Մարդիկ հաճախ չեն հասկանում, բայց ես սիրում եմ էս մարդուն ու իր արած գործերը»: Բնակիչները գործող քաղաքապետին օրհնեցին, ընդգծելով , որ բակը ծաղկել է.«Մի քանի տարի առաջ այստեղ աղբն էր գերիշխում»,-ասաց բնակիչներից […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:

Սիրահարվեց ուսուցչուհուն, երբ 15 տարեկան էր․ Ֆրանսիայի նոր առաջին տիկինն ամուսնուց մեծ է 24 տարով /ֆոտո/

Այսօր հայտնի դարձավ Ֆրանսիայի նոր նախագահի անունը։ Նա Էմանուել Մակրոնն է՝  «Հառաջ» շարժման առաջնորդը։ Երիտասարդ, հմայիչ քաղաքական գործչի անվան շուրջ աղմուկը երկար ժամանակ է՝ չի դադարում։ Եվ պատճառը նրա կինն է․․․ Եվրոպայի ամենագրավիչ քաղաքական գործիչը ամուսնացած է մի կնոջ հետ, ով իրենից մեծ է 24 տարով։ Էմմանուել Մակրոնը երիտասարդ է, հմայիչ, նրա փիառ-թիմը հրաշալի է […]

Արցախի խորհրդարանի նախագահը դիամավորել է ՀՀ խորհրդարնի նախագահին

Մայիսի 8-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դիմավորել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայասատանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և մի խումբ պատգամավորների: Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի