15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ

Հիմա դժվար է որոշակիո­րեն պնդել, թե Հովիկ Աբրա­համյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտ­րություններում հաղթեց հան­րապետական կուսակցությա­նը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետու­թյունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հան­գամանքը, որ նույն ընտրա­տարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղ­բայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազա­րանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան […]

Կարեն Կարապետյանը կանանց միջեւ ընտրել է․ Ժամանակ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը: Մյուս կողմից էլ, նախկին […]

Իրանը պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին  դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված ցամաքային գործողությունները: Ինչպես փոխանցում է «CnnTurk»  լրատվամիջոցը, Թեհրանը պահանջել է, որ Թուրքիան անմիջապես դադարեցնի տարածաշրջանում իրականացվող ռազմական օպերացիաները: «Առանց կենտրոնական իշխանության թույլտվության այլ երկրի միջամտությունը հանդիսանում է դատապարտելի գործողություն: Միջազգային չափանիշները խախտող այդ գործողությունը կարող է կործանիչ […]

Լոզունգներ են. Տարոն Մարգարյանը` Զարուհուն և Նիկոլին/տեսանյութ/

««Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացել են կարգախոսներով, այլ ոչ թե նախընտրական ծրագրերով»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր` մայիսի 2-ին, Դավթաշեն վարչական շրջանում կայացած հանդիպումից հետո ասաց  Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով դրանք ընդամենը կարգախոսներ են` լոզունգներ , որոնք կարող է հնչեցնել Երեւանի ցանկացած բնակիչ, եթե […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ռուս տիեզերագնացների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՌԴ Զվյոզդնի քաղաքի քաղաքապետ, տիեզերագնաց Վալերի Տոկարևի գլխավորությամբ Երևան ժամանած ռուս տիեզերագնացների, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու երեկ մեկնարկած «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հյուրերը կհասցնեն վայելել Երևանի […]

Ջիվան Գասպարյանը` Տարոնին…/տեսանյութ/

«Ես գովել չեմ սիրում, ընդհանրապես  իմ բնավորության գծերի մեջ դա չկա, բայց չգնահատել Տարոն Մարգարյանի աշխատանքը` ամոթ կլինի: Ես չեմ կարող ճիշտը չխոսել…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Երևանի ավագանու ընտրություններում կրկին անգամ հայտ ներկայացրած ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին` երեժիշտը շատ է հարգում: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները, որին […]

«Ընտրովի պաշտոնը նվեր չեն տալիս». Տարոն Մարգարյանը պոռթկաց /տեսանյութ/

«Ընտրովի պաշտոնը նվեր չեն տալիս»,-այսօր մայիսի 2-ին, Դավթաշեն վարչական շրջանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրեն ուղղված լրագրողի հարցին, թե Երևանի քաղաքապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի նվերն է` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի պատվին,արձագանքեց Երևանի գործող քաղաքապետ,մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանը ծիծաղեց ու հավելեց, որ նման բաներ տարածողներն են հենց երազում նվերի […]

Քարոզարշավը տալիս է իր պտուղները

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խմբերն ու ավագանու թեկնածուներն այսօր նախընտրական  քարոզարշավը շարունակեցին մայրաքաղաքի թվով վեց վարչական շրջանում` Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ: Այսօր եւս բաժանվեցին հազարավոր բուկլետներ, հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվեցին «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներին, իրագործման ուղիներին, կուսակցության քաղաքական ծրագրին ու գաղափարախոսությանը:   Վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի տասնյակ երեւանցիներ, թոթափելով […]

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետական քարտուղարը ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել: Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը

Մայիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության և բարձրակարգ վերապատրաստման գործում։ Էդվարդ Նալբանդյանը արժևորեց «Տավիթյան» հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը: Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի