Կառավարության ղեկավարը հանձնարարել է
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: […]





































