26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը գաղտնի է պահում նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի խորհրդականների թիվը և վերջիններիս աշխատավարձի չափը: 

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի:  Սակայն, երբ փորձ է արվել  նոր տվյալներ իմանալ խորհրդականների թվի և նրանց աշխատավարձի մասին, նախագահի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դա պատճառաբանվել է հետևյալ կերպ.  «Թեման հետաքրքրություն չի ներկայացնում հասարակության լայն շրջանակներում»:

Նշվել է, որ նմանատիպ հարցերը, որոնք վերաբերում հասարակության նեղ շրջանակներին, դուրս են տեղեկություն ստանալու իրավունքի շրջանակներից:

Աղբյուրը տեղեկացնում է, որ  Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանը մեծացրել է իր խորհդականների թիվը: Սակայն հստակ թիվ չի նշվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ