05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սահակաշվիլին կարող է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից եւ փոխանցվել Վրաստանին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն հանձնելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Սահակաշվիլու աջակից Դավիդ Սակվարելիձեն հեռուստահարցազրույցի ժամանակ, գրում է Лента.ру-ն։

«Ասում են, որ եթե Սահակաշվիլին չդադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը, նրան կարտահանձնեն Վրաստանին»,- ասել է նա՝ նշելով, որ Պորոշենկոն միշտ էլ չի ցանկացել իր երկրում պահել Սահակաշվիլուն, քանի որ «վախեցել է նրա հայտնիությունից ու չի ցանկացել բարկացնել Պուտինին»։

Սակվարելիձեն հայտարարել է, որ Սահակաշվիլուն ցանկանում են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ