20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սարսափելի ցուցանիշներ են. կոչ՝ ՀՀ նախագահին և վարչապետին

«Դրամի արժեզրկումը՝ 2016 թվականի ցուցանիշների համաձայն կազմում է 25 տոկոս և տարեկան ներդրումների ծավալի նվազումը հասել է մինչև 75 տոկոսի: Սրա հետ միասին աճել են  տնտեսական անկման ցուցանիշները՝ մինչև մինուս 14 տոկոսի: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն ՀՀ-ում երկու միլիոն մարդ աղքատ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան, իրավախորհրդատու, գրող,  հրապարակախոս Հայկազ Մակարյանը:

Հայկազ Մակարյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը զայրացնող է և զավելշտալի.«Սակայն հակված չեմ հավատալ, որ համաշխարհային բանկի տվյալները կարող են ստահոդ լինել»:
Նա նշում է, որ Հայաստանում գործազրկությունը 18,2 տոկոս է, ինչը արդեն իսկ շատ վատ է:

«Սրանք սարսափելի ցուցանիշներ են այսպիսի թվաքանակով երկրների համար»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Երիտասարդ իրավաբանը սթափության կոչով դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին.« Չէ որ եղել են հազարավոր մարդիկ, որ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին»,-ասում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ