20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իմ արյունն ուզում եք անպայման տեսնել, հա՞․ Կարեն Ավագյանը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում, ինչպես արդեն հայտնել ենք, արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ պատգամավորները արյուն են հանձնում։ Երբ հանրապետական Կսրեն Ավագյանը ցանկացավ արյուն հանձնել, նրան ասացին, որ ճնշումը ցածր է։ Իսկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, դիմելով Կարեն Ավագյանին, ասաց, թե շոկոլադ կտա, որպեսզի ուտի ու ճնշումը բարձրանա՝ արյուն հանձնելու համար։

Մեր դիտարկմանը, թե շա՞տ է ուզում, որ Կարեն Ավագյանը արյուն հանձնի, նա կատակեց․

«Այո, իհարկե, Կարեն Ավագյանը խոստացել է 2 լիտր արյուն հանձնել»։

«Իմ արյունն ուզում եք անպայման տեսնել, հա՞»,- կատակով պատասխանեցԿԱրեն Ավագյանը, ապա հարցրեց Զոհրաբյանին, թե դա իր անձնական դիրքորոշո՞ւմն է։

Իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ ասաց, որ խմբակցությունում այս հարցը չեն քննարկել։

Ի վերջո, Կարեն Ավագյանն արյուն հանձնեց, իսկ արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն էլ, կանգնելով նրանց մեջտեղում, կատակեց, թե իրենք այսօր եկել են այստեղ՝ հաշտեցնելու համար նաեւ եւ հորդորեց արյուն տալու այս միջոցառումը չքաղաքականացնել։

19206547_1333616916686788_498209199_n

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ