14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ տեղեկացնելով Համբուրգ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին: Էրդողանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «DW» թերթին, տեղեկացնում է, որ պաշտոնական գրության մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը: «Երեկ Թուրքիայի նախագահից պաշտոնական դիմում ենք […]

Ճահճացած վիճակ է ստեղծվել

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը կարծում է, որ քաղաքական ուժերի դերն ապագայում սպասվող գործընթացներին սպասելն է: «Այն նախաձեռնությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, եթե իրականություն դառնա, սպասվող պրոցեսներին մասնակցել կլինի, որպեսզի ղեկն ինքնահոսի չտրվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ իրենք ընդունում են ՕՐՕ դաշինքի առաջնորդներին, ովքեր թեև նախկինում պաշտոնյաներ են եղել, […]

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր պարտականությունը. Շարմազանով

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Այս մասին, հունիսի 28-ին, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:  Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը […]

Վարչապետը երկրորդ համապետական շաբաթօրյակն է նախաձեռնում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ:  Վարչապետի  խոսքով՝ 1480 աղբանոցների սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերություններին:  Կարեն Կարապետյանը  հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական ոլորտի կագավորման […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելեց, որ Տոկիոյում և Երևանում դեսպանատների […]

Նախագահը մասնակցել է կառավարության նիստին

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում […]

ԱՄՆ Պետդեպն արգելել է 6 մահմեդական պետությունների քաղաքացիների մուտքը երկիր

ԱՄՆ-ի Պետդեպը նոր պահանջներ է մտցրել վիզա տալու հարցում։ Այսուհետ, 6 մահմեդական երկրների քաղաքացիներին արգելվում է ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել։ Այդ երկրներն են՝ Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Յեմեն։ Սակայն եթե նրանք կարողանան ապացուցել, որ ԱՄՆ-ում մոտ ազգականներ ունեն կամ գործնական կապեր, հնարավոր են բացառություններ, հայտնում է newsru.com-ը։ Մոտ ազգականների շրջանակը ներառում է ծնողներին, քույր-եղբայրներին, […]

Կառավարությունը նոր հիմնադրամ է ստեղծում

Կառավարությունը զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով պատրաստվում է ստեղծել նոր հիմնադրամ: Հիմնադրամը անվանվելու է՝  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ:  Որոշման նախագիծն  այսօր կառավարոթյան նիստին զեկուցեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարի խոսքով՝ հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արա  Խզմալյանը: Իսկ հիմնարդամի աշխատանքները հնարավոր դարձնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն […]

Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` և […]

Ի՞նչ պատ են կառուցում. փոխնախարարը՝ թուրքական մամուլի հրապարակումից

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանագիծը պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:   Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։ Henaran.am-ը Արտաքին գործերի փոխնախարար Շավար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի