08 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ է պատճառը, որ առաջին նախագահի կամքին հակառակ Շուշին ազատագրեցինք… (տեսանյութ)

Հայաստանը դիվանագիտական ճիշտ քաղաքականություն չունի. կարծում է ազատամարտիկ Վահան Բադասյանը: Henaran.am-ի հարցին, թե որը պիտի լինի այս պահին մեր դիվանագիտական ճիշտ քայլը, նա պատասխանեց, որ դիվանագիտության հետ միասին նախ այլ խնդիրներ էլ պետք է լուծվել: «Ինչպե՞ս կարող է տարվել նորմալ քաղաքականություն, եթե ներքին խնդիրները լուծված չեն»,-ասում է նա: Մանրամասները` տեսանյութում:

Ե՞րբ պատասխանատվությունը կգցեն խորհրդարանի վրա

«Այդ լծակները ձայնային առումով որոշող չեն, չի կարող աճպարարություն տեղի ունենալ, և ընդդիմությունն իր քվեարկությամբ որևէ նախագիծ անցկացնի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն` ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով, որ ընդդիմությանը տրված են լծակներ` արդյոք 2018 թվականից հետո խորհրդարանի դերը կմեծանա: Անուշ Սեդրակյանի վերլուծությունը սրա վերաբերյալ այն է, որ այն հարցերում, որ բախտորոշ է […]

«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. այս անգամ կոնկրետ գործընթաց է․ Հայկական ժամանակ

Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ […]

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. Հրապարակ

  Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով։ Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերը սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը: «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր […]

Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել /տեսանյութ/

  Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր ընտանիքը խոստացել են Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել, այդ մասին տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին

  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  Նշենք, որ Ինդոնզեզիան 1945 թվականի օգոստոսի 17-ին հռչակել է իր անկախությունը Նիդերլանդներից, իսկ որպես պետություն ճանաչվել է 1949 թվականի դեկտեմբերի 27-ին:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ […]

«Հայկական վերածնունդ»-ը կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը. Հրապարակ

  Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են: Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասել է. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ […]

«Ելք»-ին պաշտոնապես չեն հայտնել, որ «Զիբիլիքսի» գործը կարճվել է. Հայկական ժամանակ

  Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումը ստացած գործի կարճման որոշումը «Ելք» դաշինքը դեռևս չի ստացել։ Սույն գործը ՀՔԾ-ն կարճել էր հուլիսի 25-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի անդամները դեռևս մայիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող շտաբի մոտ աղբամաններից հայտնաբերված փաստաթղթեր, որոնք դաշինքի […]

Աշնանը խորհրդարանի աշխատանքը բավականին թեժ է լինելու

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը նշեց՝  նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական բոլոր այն հարցերը, որոնք օգոստոս ամսվա ընթացքում առաջնային են եղել ՀՀ-ի համար: ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ նիստի ընթացքում  քննարկվել ու ամփոփվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված