27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Բաքուն պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, ապա պետք է գործնականում ապացուցի, որ կողմ է եռանախագահող երկրների առաջարկած սկզբունքներին. ՀՀ ԱԳ նախարար

tert.am-ը գրում է.

Ադրբեջանը փորձում է նորից թոզ փչել միջազգային հանրության աչքին. լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ հայտարարությանը, թե պատրաստ են «սուբստանտիվ բանակցությունների»: 

«Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ՝ բովանդակային, առարկայական: Ի՞նչ է, վերջին 10 տարվա ընթացքում հանդիպումները եղել են առանց բովանդակությա՞ն կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում», – ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ընդունում է համանախագահների առաջարկները և պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, ապա պետք է հաստատի և նաև գործնականում ապացուցի, որ կողմ է այն սկզբունքներին, որոնք առաջարկել են եռանախագահող երկրները, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: 

«Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ: Ադրբեջանը, փաստորեն, մերժում է այդ սկզբունքները և անգամ մերժում է միանալ այն փաստաթղթերին, որոնցում հիշատակվում են այդ երեք սկզբունքները»,- նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը նաև պետք է անվերապահորեն հարգի 1994-95 թթ. զինադադարի համաձայնագրերը: 

«Ադրբեջանը մերժում է նաև այդ կոչերը: Ադրբեջանը նաև պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին», – նշեց նա:

Նա նաև հիշեցրեց, որ վերջին հայտարարությունում ադրբեջանցիները կրկին հիշատակեցին Բաքվի կողմից «այդքան սիրված» ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թ-ին:

«Պատահական չէ, որ եռանախագահող երկրները ընդհանրապես չեն հիշատակում դրանք, որովհետև դրանց հիմնական նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցումը: Ադրբեջանի պատճառով անհնար էր դադարեցնել այդ գործողությունները, քանի որ այդ երկիրը չէր հարգում բանաձևերը և շարունակում էր ռազմական գործողությունները: Միայն 1994 թ-ին հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ստորագրելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիր, որն անժամկետ է: Եվ եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել, որ այդ համաձայնագրերը պետք է անվերապահորեն հարգվի և կատարվի» – նշեց Է.Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցել այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են համանախագահող երկրների կողմից, ապա չպետք է փորձի հղում կատարել այն տարրերի վրա, որոնք իրեն են դուր գալիս:

«Եռանախագահող երկրները բազմիցս նշել են, որ իրենց առաջարկած սկզբունքներից որևէ մեկը առաջնայնություն չունի մյուսի նկատմամբ: Անընդունելի է խտրականությունն այս սկզբունքների միջև, և առաջնայնություն տալը սկզբունքներից մեկին անհնարին կդարձնի կարգավորման գործընթացը: Հայաստանը համամիտ է այդ սկզբունքների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը աղավաղված է դրանք ներկայացնում»,- ասաց նա:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ ջանքերը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը: 

«Եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա պետք է վերահաստատի իր հավատարմությունը երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում: Սա է իրականությունը», -նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ