Նոր կազմ է պետք

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա ոչ Երևանի ավագանիում են ընդգրկված, ոչ խորհրդարան են անցել, պետք է լավ մտածեն, թե ինչպես են շարունակելու իրենց քաղաքական պայքարը: «Ազգային ժողովը դարձել է ամբողջությամբ եվրասիական, նույնիսկ ընդդիմություն էլ չի մնացել այնտեղ, ապաքաղաքական Ազգային ժողով ունենք այսօր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով` ՕՐՕ դաշինքի անդամները շատ ավելի ազատական ու քաղաքական են, և հենց թիրախ էլ դա պետք է վերցնել հետագա պայքարի համար: «Ղեկավար անձնակազմում էական փոփոխություններ ու թարմացումներ են պետք: Նոր կազմ է պետք»,-նկատեց նա:
Ազատ Արշակյանը հավելեց, որ հենց ՕՐՕ դաշինքն էլ շատ լավ ծրագրեր ուներ, սակայն վերանշյալը, այսինքն լիդերների փոփոխությունն, անհրաժեշտ է: