23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տեսակետից աղմուկը մի քիչ շատ է եղել. Քոչարյանը՝ Սվիտալսկուց

«Մեր բոլոր համակարգերը կարոտ են ապագա բարեփոխումների»,-այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին: «Ընտրական համակարգում եղել են բարեփոխումներ, բայց չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Այս տեսակետից աղմուկը մի քիչ […]

«ՍԱՍ»-ի Արտակին կներե՞ն. 168 Ժամ

Հայաստանի պատկան մարմինները չեն շտապում բացահայտումներ հրապարակել Ազգային ժողովի ընտրություններից առաջ մամուլում հայտնված սկանդալային ձայնագրության վերաբերյալ, որտեղ «ՍԱՍ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, հակառակ պարագայում՝ սպառնալով հեռացնել աշխատանքից: Շուրջ 2 ամիս առաջ հարուցված և դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործի ընթաց­քի մասին տեղեկություններ Հա­տուկ քննչական ծառայությունը […]

Դառը հիասթափություն է սպասվում. Հրապարակ

ԲՀԿ-ից դուրս մնացած եւ իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպաս­վում: Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցա­կով առաջադրվեցին, բայց չանցան Աժ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախո­յանին, Բազմասեր Առաքելյանին եւ այլոց: Ի դեպ, թերթին տեղեկություններ են հասել, որ նման […]

«Կապրենք, կտեսնենք». մնաց աշնանը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք վստահություն կա, որ աշնանը կստորագրվի ասոսցացման համաձայնագիր ՀՀ-ի ու Եվրամիության միջև: «Կարող եմ արձանագրել, որ փաստաթուղթը նախաստորագրվել է, և նախատեսվում է, որ աշնանը պիտի ստորագրվի, արդյունքների մասին կխոսենք մյուս տարի»,-պատասխանեց փոխնախարարը: Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ նման տխուր փորձ […]

Բաքուն նոր պատերազմի է գնում. ինչու է Մոսկվան զինում Ադրբեջանին

Օրեր առաջ Բաքվի նավահանգստամ բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմա­կան տեխնիկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լու­սանկարներում երեւացել են Хризантема-С հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9Р 157-4 մեքենաներ եւ հրթիռներ: «Ինչո՜՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստա­նի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը:  «Хризантема-С համակարգերի առաջին խմբաքանակն […]

Անի Զախարյանը դատապարտվեց

Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր` հունիսի 29-ին, դատավոր Արշակ Վարդանյանը վճռեց մեղավոր ճանաչեց Զախարյանին եւ դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, սակայն վճռեց պատիժը պայմանականորեն չկրել եւ սահմանեց երկու տարվա […]

Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել

Եթե Թուրքիայի սահմանները նորից վտանգվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կարող է «Եփրատի վահան» գործողության նման ևս մեկ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնել:  Ըստ թուրքական   «Ahaber» լրատվակայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում: Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա , […]

Բյուջեի կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները կառուցողական են /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ հավաստիացնելով՝ խորհրդարանում բյուջեի  կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները բավական կառուցողական են:  «Երբ ընտրվում է նոր խորհրդարան, այն նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը քննարկում էր սեպտեմբերին, գարնանային վերջին նստաշրջանում ԱԺ-ն չէր […]

2018-ից հետո ո՞վ է լինելու վարչապետը․ ՀՀԿ-ում քննարկե՞լ են այս հարցը /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ ՀՀԿ-ական  պատգամավոր Գագիկ Մինասյանը  նշեց՝ նիստի ընթացքում  չի քննարկվել ՝  2018թ.-ից հետո ով պիտի լինի վարչապետը: «Բազմաթիվ օրակարգային խնդիրներ կան: Եթե մի քանի օր առաջ չափազանց կարևոր խնդիր էր կառավարության ծրագիրը, այսօր կարևոր խնդիր է 2016թ.-ի պետական բյուջեի հաշվետվությունը: Երբ մենք սկսենք ԱԺ աշնանային նստաշրջանը, չափազանց կարևոր խնդիր կլինի […]

Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Շամիրամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի