19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանգիստ. «Ելքը» չի պառակտվում

«Ելք» դաշինքի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն ասում է, որ իշխանություններն ու մամուլի տարբեր հրապարակումները փորձ են անում ինչ-որ «կեղտ» գտնել իրենց դաշինքում: «Իրենք անընդհատ խոսում են «Ելքի» փլուզումից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե այն, որ դաշինքի համատեղ գրասենյակը փակվել է, վկայում է այն մասին, որ դաշինքի մաս կազմող կուսակցությունների մեջ խնդիրներ կան:

Տիգրան Ավինյանը նշեց, որ իրենք նախընտրական շտաբներն են փակվել, դրանք փակվել են ընտրություններին հաջորդող իսկ օրերին, ոչ թե վերջերս:

Ներկայումս 3 կուսակցություններն էլ ունեն իրենց առանձին գրասենյակները: «Ի՞նչ խնդիր կա: Հանգստացնեմ, ասեմ՝ «Ելքը» չի պառակտվում: Մեզ մոտ ամեն բան նորմալ է, աշխատանքային պրոցես է ընթանում»,-կատակով նշեց Ավինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ