27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետ, Հրանուշ Հակոբյան. ովքեր են քաղաքականության մեջ ոճ թելադրում (ֆոտո)

Նորաձևության բլոգեր Մարիանն Քաբաբյանի խոսքով` պայմանավորված նրանով, որ վեցերորդ գումարման խորհրդարանում ավելի շատ են երիտսարդ պատգամավորները` ավելի շատ են նաև նորաձևությանը հետևողները: «Նոր, թարմ շունչ են հաղորդում մեր խորհրդարանին: Բացի այդ կանայք էլ են ավելի շատ, կրկին երիտասարդ կանայք, ինչը ես շատ եմ ողջունում: Նաև ողջունում են նրանց ոճը, որովհետև յուրաքանչյուր կին այսօր գիտակցում, թե ինչ է dress code-ը, ինչը և պահում են»,-Henaran.am-ի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նա:

Մարիանն Քաբաբյանն ասում է, որ պատգամավորները, բնականաբար, ավելի խիստ դասականի ոճի մեջ են լինում: «Իհարկե, բոլորին չի վերաբերում, բայց կարծես թե մարդիկ արդեն եկել են նրան, որ հագնվեն իրենց թե պաշտոնի, թե դիրքի, թե վայրի համապատասխան: Մի քանի տարի առաջ դա, ցավոք սրտի, բացակայում էր»:

Քաղաքական հայտնի գործիչներից Մարիաննա Քաբաբյանն առաձնացնում է վարչապետ Կարեն Կարապետյանին: «Վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում իր հագուպակին, իր արտաքինին, ոճին: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նա ամեն վայրին հարիր է հագնվում, դա կլինի մարզ, թե այլ տեղ: Ինքը շատ խիստ հետևում է dress code-ին, և կարծում եմ, որ իր օրինակով նա փոխում է ընդհանուր միջավայրը երկրի նորաձևության առումով: Հույս ունեմ, որ նա որպես օրինակ կծառայի նաև հայկական նորաձևությանը»:

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ոճի վրա: «Նա էլ միշտ հետևում է իր ոճին, երբեք չի շեղվում, երբեք անփույթ տեսք չի ունենում: Միշտ կոկիկ է, խնամված է, և, որպես նախարար, երբեք չի շեղվում այդ կերպարից»,-եզրափակեց նորաձևության բլոգերը:

 7_5840.thumb 58c9692ca8098_crop 100896 106988 17192194_1263910913678238_5661024427055880748_o.thumb 4603223955_56b931a53d DSC_9031 Ek7VdsDOsM hakobyan2 Harnush-hakobyan-Gorky Hranush-Hakobyan images (1) images Կարեն-Կարապետյան Հրանուշ-Հակոբյան Հրանուշ-Հակոբյանծ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ