27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է. Է. Շարմազանով

«Նախագահներ Սարգսյանի և Պուտինի՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր, որը ներառում էր երկկողմ հետաքրքրություն ունեցող շատ կարևորագույն հարցեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության: Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երեկ Սոչիում կայացած նախագահների հանդիպումից:

Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի, տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Դրա համար, ըստ նրա, երկու պարզ պատճառ կա: «Առաջինը՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և մենք երկուսով գտնվում ենք ՀԱՊԿ-ում: Երկրորդ՝ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնահարցում երեք համանախագահող երկրներից մեկն է և այդ կոնֆլիկտում ունի մեծ դերակատարություն»,-նկատեց Է. Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ