07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: […]

Ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն․ Է․ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է։ «Սա ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,- նշեց […]

Անդրանիկ Մարգարյանը մեծ հայ է ու վե՛րջ

Գարեգին Նժդեհի փայլուն ձևակերպմամբ «անմրցելի հայ տականքը» առաջին անգամը չէ, որ փորձում է վայրահաչով ստվեր գցել կամ, իր նեղմիտ պատկերացմամբ, սասանել այն հարգանքը, սերն ու խոնարհումը, որ բանական ու շնորհակալ հայ մարդն ունի շատ քչերի հանդեպ, որոնց հենց ի՛նքն է արժանացրել այդ մեծագույն պատվին: Այդ քչերից մեկն է նաև լուսահոգի ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, Նվիրյալ այն Հայը, […]

Շվեյցարիայի ԱԳՆ-ն զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված նոր զգուշացում է հրապարակել: Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա, պետք է լավ մտածեն, թե արդյոք Թուրքիայում որպես թշնամի չեն ընկալվի»: Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում դեռևս շարունակվում է արտակարգ դրության ռեժիմը, ինչի շրջանակներում […]

Վստահել Աստծուն

«Ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են»:  Ղուկաս 12:7 Մարդն անկրկնելի է, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Աստծո կամքը վերաբերում է յուրաքանչյուր մարդու անհատապես։ Քրիստոնյայի համար կարևոր պայման է հասկանալ, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին և պետք է վստահել Տիրոջը։ Աստծո նմակտամաբ վստահությունն է սրբության տանող ճանապարհը: Տեր […]

Իշխանությունը սանձեց բոլորին, միայն մեզ չկարողացավ. ՀԱԿ անդամ

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը համարում է, որ 90 թվականիս սկսած` բոլոր խորհրդարաններից այդ խորհրդարանը տարբերվում է, սակայն վատ առումով. «Նման անդեմ, ժողովրդի կողմից ոչ ընդունելի, ոչ քաղաքական Ազգային ժողով մենք չենք ունեցել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նշեց, որ նախկինում ժողովուրդը գոնե ճանաչում էր պատգամավորներին, իսկ հիմա նույնիսկ ցանկություն չունի […]

Զարուհին մարտերի է պատրաստվում

Զարուհի Փոստանջյանը ոչնչություն է որակել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու այն երկու անդամներին,որոնց հետ համագործակցությունը դադարեցրել է։ Ըստ նրա այդ մարդիկ կառավարվում են իշխանությունների կողմից։ Զարուհին իհարկե ավելի ընդդիմադիր երևալու խնդիր ունի այսօր,որովհետև փաստացի մրցակից ունի՝ հանձին «Ելք»-ի,որի նույնպես իշխանական պրոյեկտ է համարում։ Այս յուրօրինակ ինքնամեկուսացումը շատ չէինք համարի,եթե ընդդիմություն այսքան մասնատված ու սնանկ չլիներ […]

«Ավելի ընդունելի տարբերակով կգնան» (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է կանխատեսում մի շարք ֆորսմաժորներ ու «թեժ» զարգացումներ անշանանը: Նա ասում է, որ անցյալ տարվա «Սասնա ծռերի» ակտն իր համար այնքան արագ, անհասկանալի եղավ` ամբողջ տրամաբանությամբ անհասկանալի լինելով: «Ես բոլորովին չմ բացառում, որ այդպիսի իրավիճակներ կարող են լինել»,-նկատեց նա: Հրանուշ Խառատյանը նաև կարծում է, որ իշխանության […]

Քրդամետ կուսակցության Վանի պատգամավորը զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Վանի կին պատգամավոր  Թուղբա Հեզերը զրկվել է պատգամավորական մանդատից: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այն բանից հետո, երբ Հեզերը բացակայել է Թուրքիայի մեջլիսի 5 նիստերից, որոշում է կայացվել նրան մանդատից զրկելու հարցը դնել քվեարկության:   Արդյունքում մեջլիսի 324 պատգամավոր  քվեարկել է նրան պատգամավորական մանդատից զրկելու օգտին: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, […]

«Հիպիները ո՞նց առաջացան, թքեցին իրենց ծնողների ապրելակերպի վրա»

«Հայերը հեղափոխական ազգ չեն իրենց երկրում, դա հայտնի է: Ուրիշ երկրներում կարող են լինել, բայց ոչ մեր երկրում»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ հիշեցրին, որ ընդդիմությունը «թավշյա» հեղափոխության կոչ էր արել: Ըստ նրա, հայերը ավանդապաշտ են, նման հոգեբանություն ունեն: «Որդին հոր կամ պապի դեմ երբեք դուրս չի գա: Իսկ դրսում, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված