15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը՝ տնտեսության վիճակի և 2018-ին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու մասին

1in.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այս տարվա երաշտի հետ կապված բոլոր անելիքները հստակ ձևակերպել է: Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ անելիքների թվում են Սևանից լրացուցիչ ջրառը, հայտարարել ենք, որ փոքր և միջին ջրամբարների ջրային ռազմավարության մշակումը և այլն:

«Այս պահին բոլոր այն ջրանցքները, որոնցից ջրամբարները սնվում են և որոնք անմխիթար վիճակում են, վերանորոգվում են: Բազմաթիվ ծրագրեր ունենք: Եթե հետևեք մեր աշխատանքային ծրագրին, մենք դրա մասին պարբերաբար խոսում են»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հայտարարեց նաև, որ այն քաղաքացները, ովքեր ցանկություն ունեն աղետի դեմ պայքարին մասնակցեն կիմանան իրենց անելիքները, մասնավորապես, նրա խոսքով, բնապահպանության նախարարը արդեն իսկ հայտարարել է հատուկ հաշվեհամար բացելու մասին:

Հարցին՝ ԵՄ-ի հետ նոյեմբերին նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, այս անգամ կստորագրի՞ Հայաստանը, թե՞ 2013 թվականի սցենարը կկրկնվի, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք գնում ենք ստորագրման»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ