«Այդ երկուսի հետ եթե ժողովուրդը պիտի հույսեր կապի, ուրեմն վայ էս ժողովրդին»

«Հնարավոր չեմ համարում, որովհետև Սեյրանին ալ գիտեմ, Րաֆֆիին էլ գիտեմ, իրենք անմեղսունակ են, այդ 2-ի հետ եթե ժողովուրդը պիտի հույսեր կապի, ուրեմն վայ էս ժողովրդին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե պայքարը շարունակվելու է, թավշյա հեղափոխություն կարող է լինել:
«Սեյրան Օհանյանը մեղավոր է «մարտի մեկին» թափված արյան համար, մինչև հիմա ներողություն չի խնդրել, չի ծնկել այդ 10 զոհերի առաջ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ քաղաքական գործիչ չեմ համարում ես: Այս ամենը դեժավյու է, այս ամենը տեսել ենք արդեն: Նոր քաղաքական գործիչներ պիտի գան, ովքեր ժողովրդի ծոցից պիտի ելնեն, ես այդպիսի սպասում ունեն»,-եզրափակեց Հացպանյանը