14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրիայի վարչապետը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունն անհնար է համարում

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է: Այս մասին հայտնում է թուրքական «Diken» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հրապարակված Քերնի հարցազրույցին: Քերնը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի Մաքսային Միության ընդլայնման գործընթացը հնարավոր կլինի, եթե Թուրքիան կյանքի կոչի իրավական պետության կայացման համար անհրաժեշտ պայմանները: […]

Փոստանջյանն իր նախկին կուսակիցներին «ոչնչություններ» անվանեց

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր նախկին կուսակիցներին՝  Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին անվանեց «ոչնչություններ»:  «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր Ծիրանիի» մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք, իրենք ոչնչություն են, […]

«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում` ՀՀ-ին»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի՝ Հայաստան այցին: «Ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, որտեղ եղել են բավականին մեծ թվով պաշտոնական անձիք: Ընդհանուր առմամբ, բնական է, որ Հայաստանի և […]

Հայաստանն ու Ամերիկան զարգացնելու են տնտեսական գործընկերությունը /տեսանյութ/

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն

ՀՀ արտաքն գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատությանը՝ նշեց՝  պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար: «Ընդամենը մի բան կարող եմ նշել. Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, և հենց գողին է […]

Էրդողանը վերջին անձն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին․ Նեթանյահու

Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների « ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը: Միջանկյալ նշենք, որ  Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելը […]

Վավերացվել է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը, գրում է Ռիա նովոստի-ն։ Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»։ Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված […]

Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան եւ «INFINITI QX 4» է հայտարարագրել․ Փաստ

Հունիսի 8–ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան եւ «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ եւ […]

«Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի, թե ուր է նետում քարերը»

Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին, ով հայտարարել էր, որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանկանում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որ նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ, խելահեղ են, անհիմն և խեղաթյուրված: Լավ կլիներ, եթե նա զբաղվեր իր երկրի […]

Կոնգրեսականը կոչ է անում շարունակել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացի ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: «Մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված