22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարեն Կարապետյանը մնա, լավ բռնել ա, լավ աշխատում է»

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ակնկալիքներ չունի Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովից: «Ավելի լավ է՝ չգան, բուտերբրոտով մարդկանց չխաբեն »,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ հաճախ սփյուռքից մեր սպասելիքները գերակատարում ենք:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ հույս ունի, որ համազգային հզոր կազմակերպություն կստեղծվի աշխարհով մեկ: «6-րդ հաաժողովը գոնե համաշխարհային կառույցի մեկնարկը տա, համատեղ ջանքերով հասնենք նրան, որ համաժողովը գոնե մի քիչ ազգանպաստ լինի »,-նկատեց նա:

Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ մայր Հայաստանի հետ պիտի համագործակցեն, սակայն համազգային կառույց ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում:

Ապա անդրադարձ կատարվեց ներքաղաքական կյանքին: Բանախոսների գնահատմամբ՝ ողբերգություն է տիրում ներքաղաքական դաշտում: Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ արդեն շատ ՀՀԿ-ականներ տարբեր կերպ հայտարարություններ են անում, որ նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ, և այլ թեկնածու չկա: Ինքը դժգոհ լինելով նախագահի վարած քաղաքականությունից՝ կողմ չէ, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թ-ից հետո:

«Աստված անի՝ Կարեն Կարապետյանը մնա, լավ բռնել ա, լավ աշխատում է, թող իր թիմը հավաքի ու աշխատի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ