31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչը չկարողացան իշխանությունները ներել Հովիկ Աբրահամյանին: «Հովիկ Աբրահամյանը և նրա կառավարությունը հրաժարական տվեց, եկավ նոր կառավարություն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Փորձեմ վերլուծել` ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը: Կարելի է ասել, որ տնտեսական ցուցանիշները վատն են և իրոք վատն են, բայց փորձը ցույց է տվել, որ եթե անհրաժեշտ է […]

Արժանապատվությունից ցածր չէ, օգտվեք այդ առաջարկներից

«Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց, այո՝ շատ վատ է: Իսկ մենք ակնակալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ էր արվել»,- 2016թ-ի բյուջեի կատարողականի քնարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ ներդրումների մասին հարցերին Կառավարության ներկայացուցիչները խուսափում են […]

«Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են ՀՀ-ում» (տեսանյութ)

 «Տեսեք` ինչ է կատարվում մեր հարևան երկրներում: Բոլոր ցուցանիշներով մեր հետ տարածաշրջանում մեզ հետ համադրելի է միայն Վրաստանը», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե եթե վիճակն այդքան լավ է, ապա ինչու են մարդիկ արտագաղթում, Ջավադյանն ասաց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»: Դիտարկմանը, որ […]

Ադրբեջանը զենք է մատակարարում ահաբեկչական խմբավորումներին

  «Մեզ մոտ ալարկոտ դիվանագիտություն է, մենք պետք է 2 ուղղությամբ մշտապես բողոքենք, առաջինը՝ ցանկացած գնդակոծման դեպքում խաղաղ բնակչության շրջանում,  մյուսը, երբ որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությանը՝ որպես կենդանի վահան»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի    տեսակետ հայտնեց քաղաքագետ  Արա Պապյանը: Քաղաքագետը նշեց՝ օրեր առաջ բացահայտվել է, որ Ադրբեջանը 350   թռիչքների միջոցով […]

Անել հնարավորը՝ իրավիճակի կայունացման համար․ ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Ռուսաստանն անընդունելի է համարում հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի իրավիճակը կայունանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԼՂ հիմնահարցին ու վերջին օրերի լարվածոությանը։ «Կոչ ենք անում կողմերին անել հնարավորը՝ իրավիճակի կայունացման համար։ Բնականաբար, չենք կարող […]

Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում կարևոր ուղղություններից է

Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ: Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում, պետական […]

«Մենք խաղաղ բնակչությանը երբեք չենք թիրախավորել» /տեսանյութ/

«Հայաստանի կողմից՝ ադրբեջանական կրակակահերթերը լռեցնելու գործողությունները ես, միանշանակ, ճիշտ եմ համարում: Դա պետք է արվեր, այլապես Ադրբեջանը շարունակելու էր  հրադադարի խախտումը: Ադրբեջանը իր հրետանիները տեղակայում է բնակավայրում : Այդպիսով՝ այդ երկիրը խախտում է բազմաթիվ օրենքներ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Արա Պապյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանն  իր բնակչությանը թիրախ է դարձրել: Հայկական կողմը […]

«Ադրբեջանում վախերն ավելանում են այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով» /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը սահմանում սադրանքների էր դիմում ու քաղաքացիական բնակչության վրա կրակ էր բացում, այդ երկրի ներքին քարոզչությունը փոխվեց: Ապրիլյան պատերազմից առաջ  ադրբեջանցիները մտածում էին՝ կարողանում են  ահաբեկել հայկական կողմին:   Ադրբեջանի իշխանությունները մտածում էին՝ Հահաստանը վախենում է իրենցից: Քաղաքացիական բնակչությա ուղղությամբ  հրթիռ արձակելը  բարբարոսություն է, այո, ես դա […]

Ուզում են ցույց տալ որ, իբր, Հայաստանն ահաբեկչական պետություն է /տեսանյութ/

  «Իրականում Ադրբեջանի ներքին հասարակական կարծիքը դեռևս  բավարար չէ պատերազմ վերսկսելու համար: Բայց շատ հետաքրքկիր է, թե վերջին օրերին տեղի ունեցած սահմանային լարվածությունը, երեխայի մահը ինչպես է մատուցվում ԶԼՄ-ներում՝  Ադրբեջանի կողմից: Այս երկիրը փորձում է միջազգային հանրության մոտ հայաստանին կաղապարել, ցույց տալ, որ, իբր, Հայաստանը ահաբեկչական պետություն է: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ աշխարհասփյուռ ադրբեջանցիներին հրահրել են, […]

Թվեր չկան, թե ինչպես է անդրադարձել ապրիլյան պատերազմը տնտեսության վրա

2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նկատեց, թե մանրամասն վերլուծել են ԵՄ, ԵԱՏՄ, նավթի գնի ազդեցությունը բյուջեի վրա, մինչդեռ հաշվետվության մեջ ապրիլյան պատեզամին ոչ մի անդրադարձ չկա: «Այդքան ասվում էր, որ ապրիլյան պատերազմին միլիարդների ծախսեր են արվել, ամրացվել է և այլն, բայց ՀՆԱ-ի վրա չի երևացել, միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված