20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի քիչ համբերեք. Պյոտր Սվիտալսկին՝ հայերին

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը գաղտնի է, քանի որ դա աշխատանքային ընթացակարգ է: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Այս տեքստերը մնում են գաղտնի, մինչև նրանք չեն ստորագրվում, ինչո՞ւ պետք է այդպես լինի, կան բազմաթիվ պատճառներ: Հիմնական պատճառն այն է, որ համաձայնագիրը, քանի դեռ ստարգրված չէ, նախագիծ է և կարող է համարվել վերջնական համաձայնագիր, երբ ստորագրվի: Հետևաբար, չկա որևէ խտրականություն: Սա դիվանագիտական ընթացակարգ է»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:

Ապա նա հորդորեց  համբերել:

 «Եթե ուզում եք պատկերացում ունենալ՝ ինչի մասին է խոսքը, կարող եք այլ համաձայնագրեր դիտարկել: Հայաստանի հետ համաձայնագիրն, իհարկե, կտարբերվի այլ համաձայնագրերից: Մենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցել ենք, մեծ մասը կլինի նույնական կամ նման, կարծում եմ, որ մենք բացատրել ենք այն ամենն, ինչ հնարավոր է»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ